ԻՆՉՔԱ՞Ն Է ՄՏԱԴԻՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՆԱԼ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Սա մի հարց է, որ շատերին է հուզում`Սիրիայի բարեկամներին և թշնամիներին, Միացյալ Նահանգներին և Եվրոպային: Դատելով անցած տարվա վերջին ռուսական <<Սոյուզնեֆտեգազ>> ընկերության և սիրիական կառավարության միջև կնքված պայմանագրից` կարող ենք եզրակացնել, որ դեռ երկար ժամանակ պաշտոնական Մոսկվան իր ուշադրության կենտրոնում կպահի Սիրիան:

Համաձայն այդ պայմանագրի, ռուսական ընկերությունը պարտավորվում է 90 միլիոն դոլարի ներդրում կատարել, որը պետք է ծախսվի գիտահետազոտական աշխատանքների վրա: Այդ աշխատանքները ծավալվելու են առափնյա Տարտուս և Բայանիյաս շրջաններում` նավթ և գազ որոնելու նպատակով: Բարեհաջող արդյունքի  դեպքում ռուսական կողմը երկար տարիներ տնօրինելու է գտնված հանածոների շահագործման վերահսկիչ փաթեթը:

Կարծում ենք` առանց բավարար երաշխիքների, որ հնարավոր կլինի անխափան աշխատանքներ իրականացնել, ռուսական ոչ մի ընկերություն չէր համաձայնվի նման մեծաքանակ ներդրումներ կատարել:

Իսկ վերջին շրջանում մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ռուսական կողմը մեծ քանակի ռազմական օժանդակություն է ցուցաբերում Բաշար Ասադի կառավարությանը: Պաշտոնական Մոսկվան այդ փաստը չմեկնաբանեց` իր լռությամբ կարծես հաստատելով այդ:

Հիմնական մատակարարվող զինատեսակներից են` ԱՆ-124 ինքնաթիռները, զրահապատ փոխադրիչները և հատկապես անօդաչու թռչող սարքերը: Հայտնի է նաև, որ ռուսները սիրիական կառավարական զորքերին օժանդակում են նաև մարդկային ռեսուրսներով, որոնք օգնում են կառավարել անօդաչու թռչող սարքերը և մեծ քանակի արժեքավոր տեղեկություններ են տրամադրում ահաբեկիչների գտնվելու վայրի մասին: Այդ տեղեկություններն էլ մեծապես օգնում են ընդդիմադիրների թիրախներին հրետանային ճշգրիտ հարվածներ հասցնելու համար:

Նման քայլերից հետո պարզ է դառնում, որ Ռուսաստանը դեռ երկար է մտադիր հաստատվել ինչպես Սիրիայում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում: 

ՄԻՍԱԿ ԲԱԼԱՅԱՆ

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1505 reads | 07.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com