ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ
Ռազմական փորձագետ





Արցախյան հակամարտության ներկա փուլում, երբ բանակցային գործընթացի առարկան կարգավորման հիմնարար սկզբունքներն են, հայկական կողմերի համար խիստ արդիական է դառնում այդ կարգավորման մեթոդաբանության հստակեցումը: Այս համատեքստում տեղին է կատարել հետևյալ հարցադրումը: Արդյո՞ք հայ-ադրբեջանական էթնոքաղաքական շահերի միջև հակասության միակ պատճառը Արցախն է: Այստեղ տեղին է մանրամասնել:

Մեր համոզմամբ, արցախյան հակամարտության ծագումնաբանության մեջ հարկ է առանձնացնել երկու բաղադրիչ, որոնք ուղղակիորեն պայնավորում են այդ հակամարտության կարգավորման մեթոդաբանության ձևավորումը:
Մի կողմից հայերի և անդրկովկասցի թուրքերի միջև առկա է ակնհայտ քաղաքակրթական բախում: Մյուս կողմից արցախյան հակամարտությունը հարկ է դիտարկել իբրև հայ – թուրքական էթնոքաղաքական արմատական հակասությունների մասնավոր դրսևորում, որն ակտուալ է տվյալ պատմական ժամանակաահատվածում: Տվյալ դեպքում ՙհայ-թուրքական՚ ձևակերպման մեջ մենք նեռառում ենք նաև Ադրբեջանի հետ առկա վիճահարույց խնդիրները, քանզի ելնում ենք այն համոզմունքից, որ Թուրքիայի և Ադրբեջանի էթնոքաղաքական հեռահար շահերն ու ռազմավարական նպատակները նույնական են: Ի վերջո՝ Ադրբեջանը անդրկովկասցի թուրքերի պետությունն է: Մենք համոզված ենք, որ քանի դեռ Ադրբեջան պետության տիրապետող էթնիկական հանրույթը նախկին կովկասյան թաթարները, կամ անդրկովկասցի թուրքերն են, ապա Ադրբեջանի և Թուրքիայի միջև կարող են լինել միայն մարտավարական բնույթի հակասություններ: Ռազմավարական բնույթի Էթնոքաղաքական շահերի բախում այս պետությունների միջև հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ադրբեջանի քրդացման գործընթացը, որ սկիզբ է առել ալիևյան կլանի իշխանության օրոք և ներկայումս հարաճուն տեմպերով շարունակվում է, հասնի այնպիսի մասշտաբների, որ էապես փոփոխի այդ պետության էթնիկական դիմագիծը: Այսօր սակայն Ադրբեջանի էթնիկական դիմագիծը թուրքական է` դրանից բխող բոլոր հետևություններով հանդերձ:

Այստեղ տեղին է արցախյան հակամարտության համատեքստում անդրադառնալ Նախիջևանի գործոնին: Մասնավորապես ակնհայտ է, որ Ադրբեջան պետության ռազմավարական նպատակներից մեկը Նախիջևանի անկլավային վիճակը վերացնելն է: Հետևաբար պաշտոնական Բաքվի ներկայիս մաքսիմալիզմը բնավ չի սահմանափակվում միայն ազատագրված Արցախի ողջ տարածքին վերատիրանալու ցանկությամբ: Վերջինս ենթադրում է նաև նվազագույնը ՀՀ Սյունիքի մարզի օկուպացիա` Նախիջևանը հուսալի ցամաքային կապով ՙմայր Ադրբեջանին՚ միավորելու նպատակով: Այո’ այսօր այդ մասին բացահայտ չի խոսվում: Ներկայիս ալիևյան վերնախավը դեռևս փորձում է հիմնավորել Սյունիքի վրա Ադրբեջանի ՙպատմական՚ հավակնությունները: Սակայն Արցախը, կամ նրա սահմանադրորեն ամրագրված տարածքի մի մասը ետ ստանալու դեպքում Նախիջևանի անկլավային վիճակը վերացնելու նպատակը կդառնա իրականանալի, հետևաբար` արդիական:

Հետևապես` Նախիջևանի գործոնը անհնարին է դարձնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը` բառի բուն իմաստով տեսանելի հեռանկարում` անգամ Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքների մի մասի զիջման գնով: Ընդ որում, որքան ավելի լինեն այդ տարածքային զիջումները, այնքան ավելի իրատեսական կդառնա Նախիջևանի միացման սցենարը:

Ելնելով վերը նշվածից ուրվագծվում է նաև արցախյան հակամարտության կարգավորման մեթոդաբանությունը: Արցախյան հակամարտության կարգավորման արդյունքում երբևէ չպետք է ստեղծվեն այնպիսի աշխարհաքաղաքական պայմաններ, որոնք Նախիջևանի անկլավային վիճակը ուժային սցենարով վերացնելու հրապուրանք առաջացնեն Ադրբեջանի որևէ ռազմաքաղաքական ղեկավարության մոտ: Ներկայիս իրողությունները նման զարգացումները դարձնում են անիրականալի և հենց այդ առումով էլ հուսալի խաղաղություն են ապահովում: Հետևաբար Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքների մի մասի, առավել ևս ողջ Արցախի հանձնումը միմիայն կխթանի հայ-ադրբեջանական հակամարտությունը` ի վերջո հանգեցնելով նոր պատերազմի:

Հարափոփոխ աշխարհում հայկական երկու պետականությունների անվտանգության կայուն երաշխիքներից մեկը տարածքն է` ռազմավարական առավելություն տվող տարածքը: Առավել քան ակնհայտ է, որ մենք ստիպված ենք զարգանալ մշտական արտաքին վտանգի պայմաններում և այդ պարագայում ռազմաճակատի ներկայիս կոնֆիգուրացիան, Արցախի 12000 քառ. կմ. սահմանադրորեն ամրագրված տարածքը հայկական երկու պետությունների կենսունակությունն ապահովող հիմնական գրավականն է: Հատկապես ընդգծենք. Արցախն իբրև պետություն իր նախկին` ԼՂԻՄ-ի տարածքով, իր կիսաանկլավային վիճակով կենսունակ չէ: Առանց Արցախի ներկայիս` նրա սահմանադրությամբ ամրագրված տարածքների կենսունակ չէ և Հայաստանի Հանրապետությունը` հենց Նախիջևանի գործոնի պատճառով:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
2430 reads | 12.02.2013
|
avatar

avatar
1
shat hetaqrqir hodvac er

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com