ՋԱՆԵԹ ԴԵՅԼԻ. ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՀԱՆՁՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԸ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ
Երբ ես իմ բլոգի վերջին աղյուսակներից մեկում գրում էի այն մասին, որ այս արյունալի բախումներում միակ հաղթանակողը Վլադիմիր Պուտինն է, և հենց նրան կդիմի Արևմուտքը Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու հարցում, ես նույնիսկ չէի կարող գուշակել՝ ինչ արձագանք կունենա այդ «հնարամիտ»
մեկնաբանությունը: Բրիտանական The Telegraph պարբերականում գրում է վերլուծաբան Ջանեթ Դեյլին:

Հեղինակի խոսքով՝ այնքան անիրազեկ ու անմտածված են եղել Սպիտակ Տան ղեկավար Օբամայի՝ անկանոն և ժամանակ առ ժամանակ իրականացվող քայլերն «այդ քրեական բռնակալ» Ասադի դեմ, և այնքան մեծ է նրա փափագը՝ իր իսկ սարքած փակուղուց դուրս գալու համար, որ Ռուսաստանը կարծես այս ճգնաժամային ֆոնի վրա դարձել է «աշխարհի փրկիչը», այն ճգնաժամային իրավիճակի, որի ստեղծման մեջ ունի իր բաժինը:

Շնորհիվ Ջոն Քերիի հնչեցրած հեգնական հայտարարության, (հավանաբար նա դա արեց առանց նույնիսկ փոքր-ինչ մտածելու, և ուստի կարող էր լուրջ չընդունվել), թե ԱՄՆ կողմից իրականացվող լայնամասշտաբ գործողություններից խուսափելու ամենահավանական տարբերակը կլինի այն որ, Սիրիան հանձնի իր քիմիական արսենալը, հանգեցրեց նրան, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրախությունից տեղից ցատկի:

Ռազմական գործողությունների վերաբերյալ կոնգրեսականների քննարկումներն այժմ կարող են ընթանալ շատ ավելի թեթև գրաֆիկով, քան նախատեսվում էր, մինչդեռ մենք բոլորս սպասում էինք՝ արդյո՞ք աշխարհի այս մեծ «գործիչը» կարող է տարածաշրջանում խաղաղություն հաստատել:

Իհարկե, դեռ շաբաթներ են պետք այս ամբողջ «ձևական» գործընթացը հետաքննելու համար, և էլի շաբաթներ՝ պարզելու, թե ինչպես քաղաքացիական նման սաստիկ պատերազմական իրավիճակում կարելի է որևէ վստահելի հետաքննման մեխանիզմ կիրառել՝ որոշելու համար՝ արդյո՞ք Ասադը իսկապես ձերբազատվել է իր ամբողջ արսենալից: Այս ընթացքում, համենայն դեպս, կարելի է ի ցույց չդնել ամբողջ բիզնեսը, հատկապես, երբ Ասադի վարչակարգը բավական կամք կունենա՝ չկիրառելու բացահայտված թունավոր գազը գոնե որոշակի ժամանակահատվածում:

Այս պարագայում Պուտինին կարելի կլիներ հաղթանակ շնորհել՝ որպես հանրային կապերի կարկառուն ներկայացուցչի, իսկ Ասադի վարչակարգն իր արյունալի ոճով հանդերձ՝ կմղվեր դեպի անհայտ ապագա: Ամերիկացիներն այս ամենից հետո կարող էին շունչ քաշել, մինչդեռ հետագա սերունդներից դեռ ժամանակ կպահանջվեր՝ վերականգնելու իրավիճակը: (Միգուցե այս պարագայում Օբաման իր Նոբելյան մրցանակը շնորհի՞ Պուտինին): Ինչևէ, կարելի է կարծել, որ ԱՄՆ-ն կարող է միջամտել Մերձավոր Արևելքի որևէ այլ պետության գործերին, մինչդեռ սա ներկայացնում էր Ամերիկյան դիվանագիտության «ամոթալի» գլուխը:

Թարգմանությունը՝ Մարգարիտ Առաքելյանի
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1566 reads | 12.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com