ԷՐՈՏԻԿԱ ԵՎ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ
Լեհական «Polityka» պարբերականի թղթակից Էդվին Բենդիկի «Էրոտիկա և կապիտալիզմ» ծավալուն հոդվածում անդրադարձ է կատարվում ժամանակակից իրականությանը, երբ սերը դարձել է հսկայական արդյունաբերության հիմք, իսկ զգացմունքները վերածվել են կազմակերպությունների էրոտիկ խաղի: Diplomat.am-ը ներկայացնում է հրապարակման թարգմանությունը:
 
Երբ երեկոյան երկու հոգի հանդիպում են ժամադրության, ամենայն հավանականությամբ, նրանց շարժում է իսկական կիրքը եւ կարիքները: Բայց նրանք չեն գիտակցում, թե նրանց գործողություններում եւ զգացմունքներում որքան շատ է արտահայտված հասարակության կարծիքը: Բազմաբնույթ ռազմավարությունները ուղղված հիմնական բնազդի բավարարմանը ցույց են տալիս, թե որքան բարդ է «սեր» կոչված ծրագիրը:

Յուրաքանչյուր դարաշրջան իր ձեւով է ապրել ու կազմակերպել սերը: Միջնադարում ինտիմ հարաբերությունների կատարյալ օրինակ էր համարվում կուրտիզանական գրականությունը: Գրականությունը ցույց էր տալիս սիրո դատարկությունը, որը ձգտում է դուրս գալ հասարակական ընդհանուր չափանիշներից:
XX դարում սիրո ենթակառուցվածքները աճեցին, իսկ իրենց զգացմունքների համար խորհուրդներ փնտրողների հիմնական աղբյուրը դարձավ ժամանակակից մշակույթը եւ փորձագետների մեծացող բանակը:

Հասարակական չափանիշների հաղորդիչները զգացմունքների վրա հիմնված հարաբերությունները ուղեկցում են ծագումից մինչև անկում: Որպես կանոն, առաջին աղբյուրը ազդում է զգացմունքերի վրա, երկրորդը դիմում է «օբյեկտիվ» գիտելիքներին, որը պետք է բացատրի «սպառված» զգացմունքների չափանիշների սահմանները, իսկ խնդիր առաջանալու դեպքում հուշի, թե որտեղ որոնել թերապևտին կամ ում մեղադրել հնարավոր ձախողման մեջ:

«Ի՞նչ դարձավ սերը XXI դարում՝ համացանցի դարաշրջանում, հետինդուստրիալ կապիտալիզմում՝ լցված էմիցիպալ գործընթացներով, ֆեմինիզմով եւ ատոմացված հասարակությամբ»,- գրում է հեղինակ Էդվին Բենդիկը:

«Տնտեսագետների կողմից XX դարում նկարագրված «տնտեսական մեծ վերափոխմանն» ուղեկցում էր «սիրո մեծ վերափոխումը»,-պնդում է իսրայելցի սոցիոլոգ Էվա Իլլուզը, ով ուսումնասիրում է ինտիմ հարաբերությունների վերափոխման առանձնահատկությունները:

«Մեր օրերում սիրո եւ ազատության ենթատեքստը դարձել է նեոլիբերալիզմը եւ նրա գաղափարախոսությունը՝ ազատ շուկա, ազատ ընտրություն: Տղամարդիկ եւ կանայք վերածվել են «mating market»-ի՝ հարաբերությունների շուկայի մասնակից, որտեղ շահավետ տարբերակների որս է տեղի ունենում եւ որտեղ ի ցույց են դրվում սեփական առաջարկները: Այս շուկայի մասնակիցները միայն առաջին հայացքից են հավասար: Տղամարդիկ, ովքեր իրական կյանքում վերահսկում են կարևորագույն ռեսուրսները եւ սոցիալական բաղադրիչների կառուցվացքը, առավելություն են ստանում զգացմունքների շուկայում, իսկ ավելի կոնկրետ, ինչպես գրում Իլլուզը, «սեռական դաշտում»:

Անհատականացման դարաշրջանում այս առավելությունը մեծացնում է տղամարդկանց բնույթի հոգեբանության վերափոխումը: Նրա հիմնական աղտանիշն «commitment phobia» է, այսինքն պարտականությունները ինքդ քեզ վրա չվերցնելու ցանկություն: Լիովին բնական գործընթաց մի աշխարհում, որտեղ մարդուն շրջապատում են հնարավոր բոլոր ռիսկերը, եւ նա ստիպված է միայնակ պայքարել դրանց դեմ: Նեոլիբերալ հեղափոխության հիմքը սա է: Այն կարիքները, որ շուկան չկարողացավ բավարարել, բավարարեց «դասական ընտանիքը»: Այժմ վերադարձ դեպի «դասական ընտանիք»՝ անհնար է. արմատական փոփոխություններ են կրել ինտիմ հարաբերություններ ստեղծելու գիտակցումը, միեւնույն ժամանակ փլուզվել է բազմանդամ ընտանիքների տնտեսության հիմքերը՝ բաղկացած մի քանի սերունդներից:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Լիանա Հովհաննիսյան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1424 reads | 15.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com