ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀՈՄՍԻ ՎԻՐԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԱՄ ԲԱՇԱՐ ԱԼ-ԱՍԱԴԻ ՏՈՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԸ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ
Սիրիացի ակտիվիստները տարածել են հաղորդագրություն երկու անձանց մահվան (որոնցից մեկը երեխա է) և տասնյակ վիրավորվածների մասին: Նրանք ենթակվել են օդային ռմբակոծության, որն իրականացրել են վարչակարգի ուժերն Իդլիբի շրջանում գտնվող Սարակիբ քաղաքում: Հայտնի է, որ ռմբակոծիչ ինքնաթիռների թիրախն այս անգամ Սարակիբի Մեծ մզկիթն էր: Հայտնի է նաև ռմբակոծության կատարման պահը, այն համընկել է ալ-Ադհայի տոնական աղոթքի ժամին:

Հոմսի շրջանին պատկանող Թալբիսա քաղաքում էլ ալ-Ադհայի տոնի հենց առաջին օրը մի ողջ ընտանիք է դարձել վարչակարգի ուժերի ձեռնարկած ռմբակոծության զոհը. ակտիվիստները հաղորդում են նաև տասնյակ վիրավորների մասին, որոնք երեխաներ են՝ հիմնականում ծանր վնասվածքներ ստացած:

قناة الجزيرة مباشر - Aljazeera Mubasher Channel-ն արձանագրել է, որ կառավարական ուժերի թիրախը տոնական այդ օրը գլխավորապես Հոմսն էր. հրետանակոծության է ենթարկվել Արևելյան ալ-Ղուտան: Վիրավորված բազմաթիվ երեխաներ տեղափոխվել են վարչակարգի վերահսկողության տակ գտնվող հիվանդանոցներ: Մյուս կողմից «Իսլամական պետության» զինյալները հայտարարել են Հյուսիսային Համահի շրջանում գտնվող Մորք քաղաքն իրենց գերակայությանը ենթարկելու մասին: Հայտարարությունն արվել է կառավարական ուժերի և ԴԱԵՇ-ի զինյալների միջև տեղի ունեցած արյունալի ընդհարումից անմիջապես հետո:

Մինչ պատերազմ էր ընթանում Սիրիայի կառավարական ուժերի և ԴԱԵՇ-ի զինյալների միջև, սիրիական ընդդիմությունը ներկայացող Ազատ բանակը գրավում էր Դարայի շրջանում գտնվող Հարա քաղաքի ռազմական անվտանգության շենքը:
Իսկ Հալեպից հյուսիս-արևելք ընկած մասում քրդական ուժերը շարունակում են ինքնապաշտպանական մարտերն ընդդեմ Իսլամական պետության ահաբեկչական խմբավորումների:

Չնայած Միջազգային դաշինքի ուժերի կողմից ԴԱԵՇ-ի՝ Կոբանիում ամրացրած դիրքերը ռմբակոծելուն` ծայրահեղական ջիհադականներին հաջողվել է քուրդ պաշտպաններին հեռացնել քաղաքի կարևորագույն հենակետերից: Արդյունքում քրդաբնակ Կոբանիի արևմտյան, հարավային և արևելյան մասերն անցել են իսլամիստների ձեռքը:

قناة الجزيرة مباشر - Aljazeera Mubasher Channel-ն չի շրջանցել նաև Սիրիայի կառավարության տարածած լուրը, թե նախագահ Բաշար Ալ-Ասադը հոկտեմբերի 4-ին այցելել է Դամասկոսի ալ-Նուման բն Բաշիրի մզկիթ՝ մասնակցելու ալ-Ադհայի տոնական աղոթքի հանդիսավոր արարողությանը:

ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
786 reads | 08.10.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com