ԴԱԵՇ-Ն ՍԿՍԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՅԱՐՈՒԲԻԱ ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ
Սիրիայի հյուսիս-արևելքում տարածված քրդաբնակ շրջաններին վիճակվեց դառնալ ռազմական լայնամասշտաբ գործողությունների թատերաբեմ:
Սիրիա-Իրաք սահմանագոտում գտնվող Յարուբիա քաղաքից ստացվել է հաղորդագրություն, որ ԴԱԵՇ-ի (ISIS) զինյալները սկսել են շրջափակել քաղաքը: العربية سوريا - Al Arabiya Syria‎-ն լուր է տարածել, որ ծայրահեղական զինյալները Յարուբիայում սպանել են 30 տղամարդու, ովքեր արաբական Շամար ցեղին պատկանող «Ալ-Քարամա» (Արժանապատվություն) անունը կրող բանակի մարտիկներ էին: 

Ինչպես և բախումներ են տեղի ունեցել քրդական ուժերի և ԴԱԵՇ-ի ջիհադականների միջև Հեսաքիի մարզում, Ռաս Ալ-Այն և Թել-Աբյադ շրջանների հանգուցակետում: Տեղացի ակտիվիստների պնդմամբ՝ «ծայրահեղականները հարձակում գործելով քուրդ պաշտպանների դիրքերի վրա՝ ռմբակոծության են ենթարկել դրանք». երկու կողմերի միջև տեղի ունեցած բիրտ ընդհարման հետևանքով կան բազմաթիվ զոհվեր. զոհվել է նաև ահաբեկիչների ջոկատն առաջնորդող հրամանատարը: 

Կա նաև տեղեկատվություն, որ ԴԱԵՇ-ի զինյալները ռմբակոծել են Կոբանի քաղաքը (Այն Ալ-Արաբը). կան 20 վիրավորվածներ: Սիրիական տեղական աղբյուրները հիշեցնում են, որ թեպետ Այն Ալ-Արաբի սահմանները վերահսկվում են Միջազգային դաշինքի կողմից, այնուամենայնիվ Իսլամական պետությունը շարունակում է քաղաքը պահել շրջափակման մեջ: 

ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
733 reads | 29.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com