ԱԴՐԲԵՋԱՆԸ 3500$ Է ՎՃԱՐՈՒՄ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԽՈՋԱԼՈՒԻ ՆՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ
Կանադայի Կալգարի քաղաքի այգիներում տեղակայվել են «Խոջալուի ողբերգությունը» ոգեկոչող հուշատախտակ և նստարան: Հուշատախտակով ծառն ու նստարանը տեղակայվել են քաղաքի բարեկարգման ծրագրի օգտագործմամբ` համապատասխան վճարի դիմաց. հուշատախտակով ծառի արժեքն է 500 դոլար և նստարանի արժեքն է 3500 դոլար:

Կալգարիի քաղաքային իշխանությունները թույլ չեն տվել տեղադրել նստարանի գրության ամբողջական ադրբեջանական տարբերակը` ներառյալ հայերի նկատմամբ մեղադրանքներով հանդերձ, ցուցանակներին ուղղակի գրված է «Խոջալուի ողբերգությունը»: Ադրբեջանական մամուլն, իհարկե, փորձում է ներկայացնել վճարովի նստարանների անվանակոչումը որպես մեծ հաղթանակ:

Առիթն օգտագործելով` Ադրբեջանի դեսպանությունը փորձել է Կալգարիի համալսարանում կազմակերպել մեծ հավաք, որին, սակայն, ինչպես երևում է նկարներից, մասնակցել է մոտ 15 հոգի:



 


ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
937 reads | 24.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com