«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՈՎ
Սիրիայի «Մարդու իրավունքների ինստիտուտը» տարածել է հաղորդագրություն, որ անցյալ շաբաթվանից ի վեր, երբ Բարաք Օբաման հայտարարեց ԴԱԵՇ-ի՝ Սիրիայի հյուսիսային և արևելյան հատվածներում ունեցած դիրքերն առավելագույնս ռմբակոծելու իր մտադրության մասին, «Իսլամիստական պետություն» կազմակերպությունը սկսեց համալրվել նոր զինյալներով:

Սեպտեմբերի 10-ից մինչև 18-ը արդեն 162 մարդ է անդամագրվել «Իսլամիստական պետության» հալեպյան ճամբարներին: 

العربية سوريا - Al Arabiya Syria-ն հիշեցնում է, որ այն ժամանակ Օբաման հայտարարեց, որ ինքն «անսասան է հարվածելու «Իսլամիստական պետության»՝ Սիրիայում տեղակայված հենակետերին»: Ըստ հատուկ ծառայությունների տեղեկատվության՝ թեպետ կամավորական դաեշականների թիվը դեռևս ակնհայտ մեծ չէ, այնուամենայնիվ, ԴԱԵՇ-ը, որի՝ Իրաքում և Սիրիայում գտնվող անդամների թիվը տատանվում է 20-30 հազարի միջակայքում, սպառնում է ավելի շատ կողմնակիցներ հավաքագրել՝ ի հեճուկս Միացյալ Նահանգների՝ իր կործանմանը միտված ջանքերի: 

«Իսլամիստական պետության» գլխավոր հենակետերը տեղակայված են Սիրիայի հյուսիսում և արևելքում, մասնավորապես, Ռաքքայում և Դեյր Ալ-Զորում. հայտնի է նաև, որ խմբավորումը դեռևս օգոստոսին առաջխաղացում է ունեցել դեպի արևմուտք՝ Հալեպի ուղղությամբ՝ գրավելով ռազմավարական նշանակությամբ լեռնագագաթներ, ինչպես նաև իր գերակայությանը ենթարկելով ընդդիմադիր այլ խմբերի հողատիրույթներ: 

Տարբեր աղբյուրներ նշում են, որ ԴԱԵՇ-ի՝ Սիրիայում ունեցած անդամների թիվը ներկայումս գերազանցում է 50 հազարը: 

العربية سوريا - Al Arabiya Syria-ն հիշատակում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում ԴԱԵՇ-ին է միացել Ավստրալիայի քաղաքացիություն ունեցող 4 անձ: Իսկ ազգությամբ արաբ՝ Սիրիայից դուրս բնակվող 15 կամավորականներ երկիր են ներթափանցել Թուրքիայի կողմով: Ինչ վերաբերում է մնացած զինյալներին, ապա նրանք սիրիացիներ են, ովքեր նախկինում անդամագրված են եղել Ալ-Կաիդայի սիրիական մասնաճյուղին՝ «Ջաբհա Նասրային» (Հաղթանակի ճակատ): 

ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
2454 reads | 19.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com