ԵՄ-Ն ԴԱԵՇ-Ի ՀԱՄԱՐ ԷԼ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Եվրոպական պետությունների նախագահները Բրյուսելում գումարված գագաթնաժողովում հրապարակեցին մի շարք բանաձևեր՝ կապված ներիրաքյան իրադրության և ԴԱԵՇ կազմակերպության դեմ առճակատման զարգացումների հետ:

Եվրամիությունը դատապարտեց Իրաքում և Սիրիայում շարունակվող բռնությունները, որոնք սպառնում են տարածվելով դուրս գալ տարածաշրջանի սահմաններից: Եվրոպացի առաջնորդները հայտարարեցին իրենց պատրաստակամության մասին՝ տրամադրելու ռազմական օժանդակություն Իրաքին ընդդեմ ԴԱԵՇ-ի դեմ պատերազմի:

Գագաթնաժողովում նաև որոշվեց դիմակայել ԵՄ-ի ներսում առկա գաղափարախոսական լարվածությանը և հանձնարարվեց եվրոպացի ճանապարհորդների համար պատրաստել բացատրագրեր՝ միտված զինյալների՝ Եվրոպայից դեպի Սիրիա և Իրաք տեղափոխվելու գործընթացի կասեցմանը:

Ներսիրիական անկայուն իրավիճակը և Ալ-Ասադի վարչակարգի կողմից մղվող դաժան պատերազմը համարելով ԴԱԵՇ-ի ուժեղացման դրդապատճառ՝ գագաթնաժողովը կոչ արեց արագացնել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման գործընթացը:
Միաժամանակ հորդորեց Իրաքի կառավարությանը՝ մի կողմից դառնալու հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչը, մյուս կողմից՝ զգուշանալ ԴԱԵՇ-ի՝ Իրաքի նավթն արտահանելու փորձերից:

ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
http://ara.tv/m6y37
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
929 reads | 04.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com