ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ
Diplomat.am նախագիծը և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը» խոր վշտով հայտնում են, որ 2021թ․ ապրիլի 11-ի առավոտյան 82 տարեկանում մահացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: 
Մեծարգո դեսպանը Diplomat.am նախագծի և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» հիմնադիրն էր։ 


Արման Նավասարդյանը ծնվել է 1939թ. ապրիլի 6-ին,  Երևան քաղաքում։ 

1956-1960թթ. Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարան
1974-1976թթ. ԽՍՀՄ  արտգործնախարարության  դիվանագիտական  ակադեմիա
1988-1989թթ. ԽՍՀՄ արտգործնախարարության  դիվանագիտական  ակադեմիա, ղեկավար կադրերի վերապատրաստում
 2015-2018թթ. Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի հայցորդ

Աշխատանքային գործունեություն՝
1959-1966թթ. Ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե, հաղորդավար
1966-1969թթ. Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտե, ավագ ռեֆերենտ
1969-1973թթ. Հայկական ԽՍՀ նախարների խորհուրդ, արտաքին կապերի վարչության ռեֆերենտ
1973-1974թթ. Հայկական ԽՍՀ ԱԳՆ արարողակարգային-հյուպատոսական վարչության պետ
1974-1976թթ. ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
1976-1978թթ. Ալժիրում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսություն, փոխհյուպատոս
1978-1980թթ. Ալժիրում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսություն, հյուպատոս
1980-1982թթ. ԽՍՀՄ ԱԳՆ  աֆրիկյան առաջին բաժին, առաջին քարտուղար
1982-1988թթ. Սենեգալում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական
1988-1989թթ.  ԽՍՀՄ արտգործնախարարության  դիվանագիտական  ակադեմիա, ղեկավար կադրերի վերապատրաստում
1989-1990թթ. ԽՍՀՄ ԱԳՆ տեղեկատվության և աշխատանքի կազմակերպման վարչության պետ
1990-1991թթ. ՀՀ նախարարների խորհրդին կից տպագրության կոմիտե
1991-1993թթ. ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարար
1993-1998թթ. ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀՄ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում
1998-2001թթ. ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանում
2001-2010թթ. Գրոստկոմ ռազմավարական կենտրոն, վերլուծաբան
2010-2013թթ. Գլաձոր համալսարան, Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս
2016-2018թթ. Հանրային դիվանագիտության դպրոցի դասախոս
2013թ-ից եղել է Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի վարիչ:

Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝
Ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու որդի։

 
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
4466 reads | 12.04.2021
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2021 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com