ՉԵՆԳԻԶ ԱՔԹԱՐ․ «ԹՈՒՐՔԱԿԱՆ  ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ»
Ադրբեջանի կողմից հայ բնակչության դեմ սանձազերծված պատերազմի պայմաններում (2020թ․ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը) այնքան էլ լսելի չէր Թուրքիացի դեմոկրատների ձայնը․ նրանցից շատերը բանտարկված էին, աքսորված, աշխատությունները՝ ենթարկված գրաքննության։ ՄԱԿ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Աթենքի համալսարանի հրավիրված պրոֆեսոր Չենգիզ Աքթարը, հակամարտության ընթացքում տպագրեց «Թուրքական անհանգստությունը» շուրջ հարյուր էջանոց պամֆլետը Էրդողանի վարչակարգի դեմ, հանրապետական սուլթան , որն իր երազներում իրեն խալիֆա է տեսնում: Այսօր նա անզիջում քննության է ենթարկում Թուրքիայի ներկա իրավիճակը: [1]

Հարցազրույցը կատարեց Ժան-Կլոդ Դելակրուան






Հարց-Պարոն Աքթար, ինչպե՞ս կմեկնաբանեք ձեր գրքի վերնագիրը [2] , « Թուրքական  անհանգստությունը»։

Չենգիզ Աքթար. Այս «անհանգստություն » բառը վերաբերում է ինչպես Թուրքիային, այնպես էլ Եվրոպային և նույնիսկ նրա սահմաններից էլ այն կողմ: Թուրքիայի հարևաններն այս կամ այն չափով զգում են այս « անհանգստությունը »: Ուստի այն փոխադարձ է: Որքան վատ է իրավիճակը Թուրքիայում, այնքան Արևմուտքում նրա նախկին դաշնակիցները կորցնում են այդ Թուրքիայի նկատմամբ հետաքրքրությունը: Երբ Արևմուտքում տեսնում են Թուրքիայի այս անկայուն վիճակը, տեսնում են, թե ինչպես է այս մեծ երկիրը քայքայվում  Սիրիայի նման, նրանց մոտ առաջանում է տագնապի զգացում , խառնաշփոթություն, որը տատանվում է անհասկանալի իրավիճակի և կույր անտարբերության:


Չենգիզ Աքթար․  «Թուրքական հասարակությունը մասնատված է,  պառակտված ազգի, պետության, կրոնի, Արևմուտքի և կայսրության միջև.  այն  չարչրկված մարմին է :

Թշնամի եղբայրներ․
Հարց-
Թուրքական այս անհանգստության հետ կապված քաղաքական ասպարեզում հաճախ հայտնվում է երկու հակադիր  քաղաքական կերպար. նախագահ Էրդողանը և կրոնական Գյուլենը: Հնարավո՞ր էր արդյոք կանխել Էրդողանի վերելքը կամ վերահսկել Գյուլենի՝  թուրքական հաստատությունների  ներթափանցումը :

Չենգիզ Աքթար. Ֆրանսերեն բազմաթիվ աշխատություններ են հրատարակվել գյուլենական շարժման և Էրդողան երևույթի վերաբերյալ: Վերջինս մեծապես վայելում է բնակչության զգալի մասի աջակցությունը : Նա խոսում է նրանց նման բավական սահմանափակ բառապաշարով, պարզունակ թուրքերենով, սխալներ է թույլ տալիս, ինչպես շատ թուրքեր, որոնք նրա մեջ նույնանում են իրենց: Նա գոռոզամիտ է, մարտաշունչ, այրապաշտ, բավական ներկայանալի: Գյուլենի հեղինակությունն առավել թիրախային տարածում ունի: Նա տասնամյակներ շարունակ ներթափանցել է մի շարք պետական հաստատություններ, անգամ ռազմական և դատական մարմիններ: Երկուսն էլ թուրքական հասարակության կլանային համակարգի պտուղն են:

Հարց- 2016-ի ձախողված հեղաշրջումն արդյո՞ք խաթարեց այդ ներթափանցման ընթացքը :

Չենգիզ Աքթար. Անշուշտ։ Այս « ուղղորդված » հեղաշրջումից հետո վարչակարգն արագ ազատվեց Գյուլենի միաբանությունից : Խնդիրն այն է, որ «գյուլենականներից» ազատվելով՝ նա բոլոր հաստատությունները զտեց նաև նրանցից, ովքեր ի վիճակի կլինեին հակադրվել ամբողջատիրական համակարգին, համակարգ, որը ներկայիս իշխանությանը հաջողվել է հաստատել: Այսօր զտման գործընթացն ավարտված է:

« Մահմեդական ժողովրդավարության » կորած երազը․

Հարց-
Իսլամական աշխարհում այսօր կա՞ մեկը, որը կարող է անցում կատարել դեպի ժողովրդավարություն:

Չենգիզ Աքթար. Որպես քաղաքագետ, ես նկատում եմ, որ մահմեդականություն դավանող երկրներից ոչ մեկը իսկապես առանձնանում է : 2011 թվականի ապստամբություններից հետո արաբամուսուլմանական աշխարհը հրի ու սրի է մատնվում, կամ ղեկավարվում երկաթե բռունցքով, ինչպես Եգիպտոսում և Մարոկկոյում: Բայց այս երկրներից և ոչ մեկն  ինքնուրույնաբար վերափոխվելու միտում չի դրսևորում:

Գուցե այդ հնարավորությունն ունենար Թուրքիան Եվրամիության աջակցությամբ: Այնտեղ որոշակի հույս էր նշմարվում այն աստիճանի, որ սկսել էին խոսել «մահմեդական ժողովրդավարության» մասին: Քաղաքագիտության համար սա նոր եզրույթ էր: Այն թերևս համեմատելի կլիներ քրիստոնյա ժողովրդավարությանը: Թուրքիան այդ մահմեդական ժողովրդավարության կրողն էր: Այս հեռանկարը ձախողվեց քաղաքական իսլամի և Թուրքիայի արևմտյան գործընկերների հարվածների ներքո: Իսլամի և Եվրոպայի համագոյակցությունը ձախողվեց:

Հարց- ․․․և Եվրոպայի կողմից այս մերժումից հետո Թուրքիան շարունակում է մխրճվել իր խնդիրների մեջ :

Չենգիզ Աքթար. Անհերքելի է այն իրողությունը, որ գործնականում ոչինչ չձեռնարկվեց Թուրքիայի թեկնածությունը սատարելու համար: Ընդհակառակը, ասվեց, որ Թուրքիան երբեք չի դառնա Եվրոպայի անդամ: Այս հարցում Սարկոզին Եվրոպայում հակաթուրքական խաչակրաց արշավանքի առաջամարտիկն էր: Եվ այսօր բոլորը գոհ են: Բայց Թուրքիային տարհամոզելու հաշվարկը անհեռատես էր, և այսօր մենք տեսնում ենք արդյունքը. մենք գործ ունենք լքված, հետամնաց, անծանոթ և վտանգավոր ջրերում լողացող երկրի հետ:

Գերմանացիները ցնծության մեջ են․

Հարց-
Ովքե՞ր ցնծության մեջ են...

Չենգիզ Աքթար....Եվրոպացիները, և առաջին հերթին գերմանացիները, ուրախ են, որ Էրդողանը հրաժարվեց Եվրոպային անդամակցելու գաղափարից: Նրանց քիչ է հետաքրքրում օրենքի գերակայությունը և երկրի կենսական նշանակության հաստատությունները ոչնչացնելու հետևանքները: Հունվարի 18-ին, Անկարա կատարած այցի ժամանակ, իր «սիրելի ընկերոջ» և գործընկեր Չավուշօղլուի մոտ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ լրագրողի հարցին վստահորեն պատասխանեց. « Սա ներքին քաղաքականության հարց  է »:

Հարց- Ի վերջո, որքա՞ն կարող է տևել Թուրքիայի մերժման դիրքը Եվրոպայի կողմից:

Չենգիզ Աքթար. Այժմ Թուրքիան քայքայված երկիր է : Եթե մենք շարունակենք այն hեռու պահել, անտեսել, ապա վաղ թե ուշ այն կպայթի ներսից:

Հարց- Ինչպե՞ս։

Չենգիզ Աքթար. Տնտեսությունը չի դիմանա, այն անդիմադրելի անկում է ապրում  : Նույնիսկ կարճաժամկետ պատերազմներն արտերկրում ծախսատար են և անտանելի : Թուրքիան չի կարող դիմանալ երկարաժամկետ պատերազմների: Այն չունի ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն կտային հայտնի թուրքական դրոններին միաժամանակ գործելու պատերազմական տարբեր ռազմաբեմերում:
Միայն մեկ օրինակ։ Բոլոր բարձր տեխնոլոգիաները որոնցով պատրաստվում են ռազմական ներգրավվածության մեջ վիթխարի վնասներ հասցնող թուրքական հայտնի անօդաչու թռչող սարքերը, ուղղակի ներմուծվում են:

«Hot money » տնտեսություն, ՀՆԱ, որը փլուզվում․

Հարց- Այսուհանդերձ Թուրքիան Եվրոպայի հետ տնտեսական սերտ կապեր ունի :

Չենգիզ Աքթար. Տնտեսությունն ամբողջովին վերցված` հիմնված է չարաշահական, սպեկուլատիվ գումարների, « տաք փողերի » վրա,  ներկայումս տոկոսադրույքները Թուրքիայում տատանվում են 20 տոկոսի սահմաններում: Ամբողջ աշխարհից գալիս են հեշտ շահույթ ստանալու: Սա տնտեսություն վարելու ձև չէ: Երկիրը գտնվում է աղքատության ճիրաններում։  ՀՆԱ-ն, որ բնակչության մեկ շնչի հաշվով 2013 թվականին հասել էր իր ամենաբարձր մակարդակին՝ 12 489 դոլար , 2020-ին պարզապես իջել է մինչեւ 7 715 դոլարի։



« alla turca » սոցիալական պայմանագիր [3]

Հարց- Դուք գրում եք. «Էթնո-կրոնական զտումը թուրքական հոգու թաքնված խարանադրոշմներից է : Այն խոչընդոտում է սոցիալական պայմանագրի իրականացումը »: Ինչպե՞ս սահմանել թուրքական սոցիալական պայմանագիրը երևույթը:

Չենգիզ Աքթար. Պայմանները բացակայում են: Սոցիալական պայմանագիր կնքելու համար նախ անհրաժեշտ էր ստեղծել Գերմանիայի սահմանադրությանը համարժեք փաստաթուղթ: Հարկ կլիներ գործի դնել քաղաքական համակարգ, որտեղ ընդգրկված կլինեին բավարար չափով ընդդիմադիր ուժ և ապահովված կլինեին հավասար իրավունքներ բոլոր քաղաքացիներին: Նման արդյունքի հասնելու համար քաղաքական հիմքը լիովին բացակայում է:

Հարց- Բայց հարկ եղավ ոչնչացնել Գերմանիան որպեսզի նա համաձայնվեր զիջել ։

Չենգիզ Աքթար. Գերմանիան ինքն իրեն ոչնչացրեց : Պետք է կարդալ Նորբերտ Էլիաս (Հրեա ծննդյան գերմանացի սոցիոլոգ (1897-1990)  1939-ին Լոնդոնում հրապարակեց «քաղաքակրթության գործընթացը, նա փախել է նացիզմից 1935-ին:). Վերսալից հետո այն ամենը, ինչ տեղի է ունեցել Գերմանիայում, տեղի է ունեցել իր ցանկությամբ: Նույնը կարող ենք ասել նաև Թուրքիայի մասին։ Ուստի անհրաժեշտ է, որ նա ընդունի Հայոց ցեղասպանության իր մեղքը։

Սա միաժամանակ և պարզ է և բարդ. Սոցիալական պայմանագիրն անհնարին է մի երկրում, որի հիմքում ընկած է նման խոշոր հանցագործության մերժումը: այն թունավորում է հանրային մթնոլորտը։ Շատ քիչ թուրքեր են դա հասկանում։

Հարց- Ի՞նչ հնարավորություն կա, որ օրերից մի օր նրանք կգան իշխանության ։

Չենգիզ Աքթար. Զրո... եթե իհարկե տեղի չունենա մի խոշոր աղետ, սիրիական տիպի փլուզում, որը ստիպի մարդկանց ասել «այլևս երբեք», ինչպես Գերմանիայում ընդհանրապես Եվրոպայում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ։

Անհատն ու ժողովրդավարությունը.

Հարց- Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ Թուրքիայում ժողովրդավարություն հաստատելու համար:

Չենգիզ Աքթար. Թուրքիան պետք է ճանաչի իր անցյալն ու ներկան, քանի որ բնակչության մեծամասնությունը դեռևս նախկինի պես պատրաստ չէ առերեսվել, օրինակ, քրդական հարցի հետ։ Առանց այդ հարցերի վերանայման, նա երբեք չի կարող համարվել կայացած հասարակություն։ Ցավոք, Թուրքիայում այսօր գոյություն չունի խոսքի ազատություն, մի բան, առանց որի չի կարելի առաջ շարժվել։ Այստեղ չի կարելի խոսել ո՛չ Սիրիա թուրքական ներխուժման, ո՛չ Ղարաբաղի մասին։ Կարող ես միայն բառացի կրկնել այն, ինչ թույլ է տալիս գործող վարչակարգը։ Այնտեղ ազատ տղամարդը, առավել ևս ազատ կինը տեղ չունի։

Հարց- Արդյո՞ք այսօր թուրքական հասարակության մեջ անհատն իր տեղն ունի ։

Չենգիզ Աքթար. Դեռևս շատ հեռու ենք դրանից։ Ժամանակակից Հանրապետության   ստեղծումից մեկ դար անց հասարակությունը դեռևս բաղկացած չէ անհատներից։ Եթե, իհարկե, հաշվի չառնենք որոշ բացառություններ։

Մենք գտնվում ենք, այն իրականության առջև, որը 14-րդ դարի արաբ մեծ մտածող Իբն Խալդունը սահմանել է որպես ասաբիյա այսինքն տոհմակարգ, թրայբալիզմ, որը մինչև օրս գործում է Թուրքիայում: Այսօր գոյություն ունի ռաիս Էրդողանի «ցեղը», որը հակադրվում է բոլոր մյուսներին և նրանց համարում «ահաբեկիչներ» ։

Քաղաքացիները դեռևս դասակարգվում են իրենց կրոնական կամ նույնիսկ աղանդավորական (սուննի կամ ալևիական), էթնիկ կամ աշխարհագրական պատկանելության : Եթե հանրապետության ստեղծման պահին, 1923 թ. իդեալական քաղաքացի համարվում էր « աշխարհիկ թուրքը », այսօր այն անպայման « սուննի թուրքն » է ։ Այս հայեցակարգը, որն արհամարհանքով է վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր սուննի թուրք չեն, հիմք է դնում օտարման հակաժողովրդավարական համակարգի, և այս պայմաններում դժվար է խոսել սոցիալական պայմանագրի մասին։

Բարոյապես փխրուն Հանրապետություն․

Հարց- Ձեզ համար Թուրքիայի Հանրապետության գաղափարախոսությունը կայուն հիմքեր չունի՝ անկախ նրանից, իշխող վարչակարգը  արևմտամետ է, թե հիմնվում է քաղաքական իսլամի վրա։

Չենգիզ Աքթար. Թուրքիան դժբախտ երկիր է, քանի որ կտրված է իր արմատներից, չունի ամուր հիմքեր։ Մեկ անգամ ևս խոսում եմ այս հողի կենարար ուժերի ոչնչացման, Հայոց ցեղասպանության, հույների և սիրիացիների, հրեաների արտաքսման մասին։ Այդ քաղաքացիները Օսմանյան հասարակության կենարար ուժերն էին, ավիշը և առանց նրանց մնում է չորացած մի տարածություն, մտքի անապատը։ Ահա թե ինչու ես շարունակում եմ այն բնութագրել  « քաղաքակրթության կորուստ » բառակապակցությամբ:

Ավելի վատ, քան Հոլոքոստը․

Չենգիզ Աքթար. Սրանք կարելի էր ասել Գերմանիայի մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմին, գերմանացիները, մեղմ ասած,  կորցրել են գրեթե ամեն ինչ և Հոլոքոստի պատճառով չեն վերականգնել իրենց նախկին դիրքը, թեև ընդունել են իրենց մեղքը։ Իսկ թուրքերն ավելի վատ վիճակում են։ Նրանք այդպես էլ չեն ընդունել իրենց մեղքը: Նրանցից մեծ ջանքեր են պահանջվում սոցիալական պայմանագիր ստեղծելու համար։ Նրանց աներևակայելի հնարավորություն էր վիճակվել անդամակցելու ԵՄ-ին …

Հարց- Ուրեմն « Թուրքական  անհանգստությունը » ի վերջո պայթելու է՞ :

Չենգիզ Աքթար. Այսօր որոշ եվրոպացիներ ձևավորում են այն, ինչ ես անվանում եմ նոր առանցք , ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ : Այսօր գոյություն ունեն յոթ Էրդողանամետ երկրներ՝ Բուլղարիան,  Իսպանիան, Հունգարիան, Իտալիան, Մալթան և Լեհաստանը : Այսպես կոչված « եվրոպական դիվանագիտության » ղեկավար Ժոզեպ Բորելը նրանց մարդն է Բրյուսելում : Այս երկրները երազում են, որ Թուրքիան բարեփոխվի , սակայն նրանց վարչակարգի ԴՆԹ-ն կառուցվածքային առումով հակաժողովրդավարական է:
Եվրոպական նորմերը, ստանդարտները, սկզբունքներն ու արժեքները հակասում են Անկարայի վարչակարգի գործունեությանը , ճիշտ այնպես, ինչպես մոսկովյան վարչակարգին: Ի վերջո , այս վարչակարգը չի կարողանա հաղթահարել իր հիմնական հիվանդությունները, քանի որ գոյություն չունի այնպիսի համադարման, ինչպիսին օրինակ նավթը, ինչը Թեհրանի վարչակարգին թույլ տվեց քառասուն տարի դիմանալ:

Հարց- Ձեր՝ ներկայիս թուրքական վարչակարգի ախտորոշումն այսպիսով վերջնակա՞ն է :

Չենգիզ Աքթար. Ի վերջո, կփլուզվի: Թուրքերը չեն իմանա ինչպես վարվել իրենց երկրում հայտնված հազարավոր մարդասպան ջիհադիստների հետ: Իսկ եվրոպացիները ստիպված կլինեն դիմագրավելու միլիոնավոր փախստականների հոսքին: Հարկ է նշել, ըստ բրիտանական գաղտնի ծառայությունների տվյալների, 2016-ի հուլիսի ուղղորդված հեղաշրջման փորձի տապալումից ի վեր Թուրքիան արդեն կորցրել է շուրջ 2 միլիոն մարդ, հաճախ բարձր որակավորում ունեցող: Դա ուղեղների արտահոսք է: 

Մոսկվան դա թույլ չի տա Թուրքիային․

Հարց-
2020 թվականի սեպտեմբերի վերջին Էրդողանը ևս մեկ հակամարտություն է սադրում, այստեղ արդեն, ինչպես ասում են, խրախուսվելով Բրիտանիայի կողմից և ՆԱՏՕ-ի աջակցությամբ: Արդեն թուրքական բանակը բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղի վրա հարձակվելու և դեպի Բաքվի նավթը ճանապարհ բացելու գործում: Մի քանի ամիս նախապատրաստված հակամարտության նպատակն էր Ռուսաստանին զրկել  հարավային թևից:

Չենգիզ Աքթար. Այս պատերազմում վրեժի ակնհայտ հոտ է գալիս: Այն շատ երկար էր պատրաստվում: Երկու երկրների ռազմական համագործակցությունը սկսվում է 2010 թվականից: Թուրքերը ցանկանում էին դիրքավորվել Կովկասում: Նրանք կրկին սխալ հաշվարկեցին իրենց քայլերը, չկարողացան հասկանալ, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Թուրքիան  հաստատվի Կովկասում:

Հարց- Այսպիսով, կմարի՞ արդյոք դեպի արևելք ընդարձակման պանթուրքիստական երազանքը:

Չենգիզ Աքթար. Օրինակ, երբ թուրքերը և թուրքախոս ժողովուրդները Կենտրոնական Ասիայից հավաքվում են, թուրքերեն չեն խոսում: Այս հանրապետություններում թուրքերենի իմացությունը խիստ անբավարար  է: Խոսում են ռուսերեն, իսկ թուրքերը` անգլերեն: Ինչ վերաբերում է կրոնին, ապա այդ երկրներում դեռևս՝ հավատարիմ կոմունիստական ավանդույթին,  աթեիստ են: Ալիևն այս առումով չի համակրում իր մեծ ընկեր Էրդողանին, քանի որ իր համար կրոնը ոչ մի նշանակություն չունի։ Իսկ Էրդողանը հակառակը, ավելին, Ալիևը շիա է: Մյուս հանրապետությունները սուննիներ են միայն թղթի վրա․ իսլամական հանրապետություններ գոյություն չունեն: Ընդհակառակը, նրանք պայքարում են քաղաքական իսլամի դեմ:

Հարց- Ադրբեջանական մարտավարությունը միտված էր Ղարաբաղն ուժով զավթելուն: Ռուսական միջամտությունից հետո սկսեցին գիտակցել, որ մարդիկ են ապրում այս հողի վրա: Մինչև ե՞րբ կարելի կլինի մերժել ինքնորոշման իրավունքը :

Չենգիզ Աքթար. Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ապագան կախված է Մոսկվայից և նրա ներկայությունից տարածաշրջանում: Այս իրավիճակը դեռևս կշարունակվի: Թղթի վրա այն կմնա ադրբեջանական հող, բայց ադրբեջանցիներն այդ հողում իշխանություն չեն ունենա: Ինքնորոշում չի լինի, քանի որ Ռուսաստանը կցանկանա հնարավորինս երկար պահել այս խաղաքարտը ադրբեջանցիների դեմ:

Հարց- Այնուամենայնիվ, սեփականության իրավունքը և մարդկանց իրավունքը չեն կարող հավերժ հակադրվել :

Չենգիզ Աքթար. Իհարկե, եթե Արցախն անկախություն ունենա, ապա դա ավելի շատ տեղական, Կովկաս, Ռուսաստանի, քան Արևմուտքի ուժերի աջակցությամբ։

Անկատար հասարակություն, լուռ Արեւմուտք․

Հարց- Ըստ ձեզ, Թուրքիան լավ չի ընդունվում, չեն սիրում: Ամփոփեցեք խնդրեմ թուրքական անհանգստությունը  մի նախադասությամբ:

Չենգիզ Աքթար. Ես կամփոփեմ երկու նախադասությամբ:
Ա. «Թուրքական հասարակությունը մասնատված է, պառակտված ազգի, պետության, կրոնի, Արևմուտքի և կայսրության միջև. Այն չարչրկված մարմին է:
Բ. Այսօր բախվելով Թուրքիայի կողմից առաջացրած խնդիրներին՝ խուճապահար, ապակողմնորոշված, շփոթված Արեւմուտքը չգիտի ինչ անել: Իմ «թուրքական անհանգստությունը»» էսսեն նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: Այն սկսվում է Վերածննդի դարաշրջանից, երբ Արևմուտքը կամուրջներ կառուցեց իսլամի հետ: Սակայն հետո ոչ մի իրական շփում ո՛չ իսլամի, ո՛չ Թուրքիայի հետ չի եղել: Թուրքիան և իսլամը անկասկած Արեւմուտքի համար առաջնահերթ խնդիր են:

Ֆրանսերենից թարգմանեց՝ Մելանյա Գազարյանը


[1] Այս հոդվածը հրապարակվել է 2021 թ. Մարտի 11-ին Afrique Asie- ում (Աֆրիկա Ասիա) , մի  հրատարակություն, որը գոյություն ունի Ֆրանսիայում  քառասուն տարի անց. Հարցազրույց թարգմանված ֆրանսերենից:  https://www.afrique-asie.fr/le-malaise-turc/

[2]  Ֆրանսիական Empreintes Հրատարակություններ 2020.- ISBN 978-2-35614-201-6

[3]   «Սոցիալական պայմանագիրը» վերաբերում է Ժան-Ժակ Ռուսոյի գլխավոր գործին (1762). Ինչպես նա հայտնի է, ֆրանսիական հեղափոխությունից քսանյոթ տարի առաջ, Ռուսոն առաջինը արտահայտում է «ժողովրդի ինքնիշխանության » հասկացությունը, ինչպես նաեւ ազատության եւ հավասարության: Նա նաեւ տալիս է իր հայեցակարգը ուժի եւ իրավունքի վերաբերյալ: իրավունքը համընդհանուր եւ անժամկետ է : Բայց ուժը կարող է շրջվել : ուժը չի կարող հանգեցնել օրենքին, քանի որ այն անընդհատ կփոխվի:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
868 reads | 31.03.2021
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2021 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com