ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԵԴԻԱԳՐԱԴԱՐԱՆ
Հայ ընթերցողին ենք ներկայացնում «Դիվանագետի գրադարան» նախաձեռնությունը, որի հեղինակը Diplomat.am նախագծի սյունակագիր Գարիկ Հարությունյանն է։ Այն հնարավորություն է տալիս առանց ինչ-որ կայքերում գրանցվելու և որոնման վրա ժամանակ վատնելու, ներբեռնել քաղաքական-դիվանագիտական բնույթի զանազան գրքեր, հոդվածներ, առցանց կայքերի հղումներ, դասախոսություններ: Հատկապես այս օրերին, երբ մեր կրթական համակարգի առջև առկա են մի շարք խնդիրներ՝ պայմանավորված հեռավար կրթությամբ և համավարակով, առցանց նյութերի առկայությունը առավել քան կարևոր է կրթության շարունակականության ապահովման և գիտական առարկաների հանդեպ հետաքրքրության համար:

Կայքը օգտակար կլինի բուհերում սովորող ուսանողների, ինչու չէ, նաև այն անձանց, որոնց հետաքրքրում են քաղաքական-դիվանագիտական բնույթի վերաբերյալ թեմաները։ Բովանդակության տեսանկյունից կայքը բավական լայն է և առաջիկայում էլ ավելի կընդլայնվի: Այն ընդգրկում է դասախոսություններ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության ազգային անվտանգության վերաբերյալ, կայքում առկա է նաև հայտնի քաղաքական գործիչների, դիվանագետների, նրանց դիվանագիտական գործունեության մասին տեղեկություններ, բաժիններից կան նաև ժեստերի լեզվի, հյուպատոսական ծառայության, դիվանագիտական բանակցությունների, դիվանագիտական էթիկայի մասին, նաև՝ ինչպես կարելի է գրել հետազոտական աշխատանք։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
389 reads | 17.01.2021
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2021 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com