ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՇԱՐԺԱԿԱՆ ՀԴՄ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏԸ
ԱԺ լիագումար նիստում հունիսի 1-ին ամբողջությամբ ընդունվել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի հեղինակած օրենքի նախագիծը՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծում  շրջիկ առևտրի օրենսդրական կարգավորման վերաբերյալ:

Ամիսներ առաջ այդ նախաձեռնությամբ առաջարկների փաթեթ է ներկայացրել «Մանթաշով» գործարարների միությունը, որը  առաջարկների փաթեթ է ներկայացրել պատգամավորին։

Գործող հարկային օրենսդրությամբ՝ հսկիչ դրամարկղային մեքենաները կարող են կիրառվել բացառապես դրանց գրանցման հասցեում, ինչը խնդիրներ է առաջացնում բիզնեսի վարման մի շարք փուլերում: Կտրոնը նախապես տպելու պարագայում կա ռիսկ, որ հաճախորդը կարող է չընդունել առաքվող ապրանքը, որի ՀԴՄ-ն արդեն իսկ տպված է: ՀԴՄ-ն առաքումից հետո տպելու պարագայում խախտվում է ՀԴՄ կտրոնը վճարման պահին տրամադրելու օրենքը: Բացի այդ, մի շարք ծառայություններ մատուցվում են ոչ թե ֆիքսված հասցեում, այլ պատվիրատուի տարածքում, օրինակ՝ համակարգչային ծրագրային սպասարկման ծառայությունները, զբոսաշրջային ծառայությունների մատուցումը եւ այլ շրջիկ ծառայություններ: Ստացվում է, որ ցանկացած շրջիկ ծառայության մատուցում գործարարը ստիպված է կատարել օրենքի խախտմամբ՝ քանի որ ՀԴՄ-ն նախատեսված է կիրառել կոնկրետ հասցեում:

«Մանթաշով» գործարարների միության և պատգամավոր Գևորգ Պապոյանի համատեղ քննարկումների արդյունքում առաջարկվել է հսկիչ դրամարկղային մեքենաները գրանցել ոչ թե ապրանքների վաճառքի և ծառայությունների մատուցման կոնկրետ վայրում, այլ միայն կազմակերպության անունով՝ հնարավորություն տալով կիրառել այն շարժական, ցանկացած հասցեում:

Ակնկալվում է, որ նշված խնդիրների կարգավորումը հնարավորություն կտա ամբողջությամբ աշխատել օրենքի շրջանակներում, կվերացնի շրջիկ առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման պարագայում ՀԴՄ կիրառման խոչընդոտը, կխթանի նոր բիզնեսի տեսակների աճը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1062 reads | 03.06.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com