ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 24-ին բռնության է ենթարկվել «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը: Մասնագիտական պարտականությունները կատարելիս ոչ միայն խոչընդոտել են լրագրող Արթուր Հակոբյանի աշխատանքը, այլև քաշքշել են նրան և հայհոյել, վիրավորել արժանապատվությունը: 

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը և Diplomat.am նախագիծը դատապարտում են լրագրողների նկատմամբ յուրաքանչյուր բռնություն և մասնագիտական գործունեության խոչընդոտում` շեշտելով, որ նման դեպքերը պետք է խոստորեն պատժվեն` հետագայում այդպիսի հանցանքները կանխելու համար: 

Անկախ քաղաքական կամ սոցիալական հայացքներից, անկախ տվյալ լրատվամիջոցի նկատմամբ հանրային կամ տարբեր ուժերի վերաբերմունքից, լրագրողը չի կարող ենթարկվել բռնության կամ չի կարելի խանգարել լրագրողին կատարել իր մասնագիտական աշխատանքը, քանի որ խոսքի ազատության և տարբեր դիրքորոշումներ արտահայտող ԶԼՄ-ների հրապարակումների արդյունքում է ի հայտ գալիս հանրային ճշմարտությունը: 

Վստահ ենք, որ ՀՀ համապատասխան պետական մարմինները պատշաճ կերպով ընթացք կտան Արթուր Հակոբյանի նկատմամբ բռնության և մասնագիտական աշխատանքը կատարելուն խոչընդոտելու դեպքին` պատժելով մեղավորներին:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
190 reads | 25.12.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com