ԵՐևԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ԹԻՎ 200 ԴՊՐՈՑՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
Հոկտեմբերի 2-ին Երևանի թիվ 200 դպրոցը անվանակոչվել է Արցախի հերոս, «Ազատագրական բանակ»-ի հրամանատար, ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի և «Ոսկե արծիվ» շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի պատվին:

Այդ առիթով դպրոցում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում՝ Երևանի քաղաքապետարանի բարձրագույն ղեկավարության, ԱԺ պատգամավորների, հասարակական ու մշակութային գործիչների, ինչպես նաև Ազգալդյանի ընտանիքի անդամների ու մարտական ընկերների մասնակցությամբ:

«Լեոնիդի նմաններն աննկարագրելի դժվարությունների միջով անցան, որպեսզի մենք ունենանք այսօրվա հայրենիքը»- իր ելույթում նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:

Միջոցառմանը դպրոցի սաները բեմադրությամբ ներկայացրել են հերոսի անցած ուղին, իսկ միջոցառման հաղթական տրամադրությունն ապահովել է  «Կարին» ազգագրական  երգի ու պարի համույթի ելույթը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Դավթաշենի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը։













ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
229 reads | 04.10.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com