ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ
1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին:

1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ:

1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ):

Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։

Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության տոն:

Ավելի քան 5000 տարվա պատմություն ունեցող հայ ժողովուրդը տարբեր ժամանակներում պայքարել է պետականության կայացման համար: 1045 թվականին Բագրատունյաց թագավորության անկումից սկիզբ դրվեց Հայոց պետականության ամենաերկար՝ մոտ 900 տարվա անկմանը:

1918թ. Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերով հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր անկախությունը՝ հիմնելով Հայաստանի առաջին Հանրապետությունը:

1920թ. ՀՀ-ն փաստացի կորցրեց անկախությունը՝ դառնալով խորհրդային, ապա մաս կազմելով ԽՍՀՄ-ին, սակայն ձևականորեն շարունակելով կոչվել Հայաստանի Հանրապետություն, ավելի ճիշտ՝ Հայաստանի երկրորդ Հանրապետություն:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը հայ ժողովրդի տևական մաքառումների արդյունքում վերածնված այն փոքր տարածքն է, որն ամփոփում է մեր հսկա հայրենիքի բոլոր հատվածները՝ ունենալով մեծ պետությունը վերականգնելու տեսլական:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
156 reads | 21.09.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com