ՍԵՄԻՆԱՐ․ ԻՐԱՆԸ ԵՎ ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԸ
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամը, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տեղեկատվական աջակցությամբ,  կազմակերպում է «Իրանը և փոփոխվող աշխարհակարգը» գիտական սեմինարը։

Սեմինարի ընթացքում կքննարկվեն հայ-իրանական հարաբերությունները ներկա փոփոխվող աշխարհակարգում, Իրանի միջուկային հիմնախնդիրը, Չինաստանի քաղականությունը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի միջուկային հիմնախնդրի վերաբերյալ և այլն։ Ելույթներ կունենան հայ և օտարերկյա մասնագետներ, ովքեր երկար տարիներ ուսումնասիրում են Իրանի քաղաքական և տնտեսական հիմնախնդիրները։ Զեկույցների աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը։

Միջոցառման հասցե՝  Երևան, «Անի-Պլազա Հոթել», Դվին սրահ, Սայաթ-Նովայի պող., 19 շենք

Մարտի 12, ժամը 18:30:

Սեմինարն ունկնդրելու համար  անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հասցեով․
info@chinastan.org

Անհրաժեշտ է նշել անուն, ազգանուն, աշխատավայր կամ ուսումնական հաստատությունը։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
170 reads | 04.03.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com