ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ հրավերով Թեհրան է մեկնել «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը՝ որպես հայկական պատվիրակության ղեկավար, և մյուս կողմից՝ Իրանի ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետները փետրվարի 3-5 կանցկացնեն կլոր սեղանի ձևաչափով քննարկում «Կովկասի աշխարհաքաղաքական մարտահրավերները և հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին պաշտոնական այցով Իրան կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, և այդ այցի նախօրեին իրանական կողմի այս հրավերը, թերևս, նպատակ ունի հայ և իրանցի  փորձագետների հետ քննարկել այն առաջնահերթությունները, որոնք կարող են օգտակար լինել հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման գործընթացում: 
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
423 reads | 03.02.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com