ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Անցել է 12 տարի ստամբուլահայ լրագրող, խմբագիր Հրանտ Դինքի սպանության օրվանից, մինչ օրս չեն լռում կոչերն ու բողոքի ակցիաները Թուրքիայի հայ համայնքի կողմից՝ բացահայտելու այս դաժան սպանության պատճառները:
Այդ թեմայով հանդիպում-քննարկում տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների Ակադեմիայի պատմության ինստիտուտում հունվարի 19-ին:

«Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» Հասարակական Կազմակերպությունը, (Ի դեմս՝ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի) Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը (Ի դեմս՝ նախագահ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանի)  և ՀՀ ԳԱԱ Ուսանողական Գիտական Ընկերությունը (Ի դեմս՝ նախագահ Միկիչ Փարսադանյանի) կազմակերպեցին հանդիպում-քննարկում,որը նվիրված էր պոլսահայ մտավորական, «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցին:

Հանդիպումը բացեց ու օրվա առիթով խոսեց Համո Սուքիասյանը, ով հակիրճ ներկայացրեց ցերեկույթի նպատակն, իսկ այնուհետև հարթակը տրամադրեց օրվա բանախոսներին: Հանդիպման ընթացքում խոսեցին հայ-թուրքական հարաբերություններում Հրանտ Դինքի ունեցած ներդրման և դերի մասին: Հանդիպման բանախոսներն էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական.գիտությունների թեկնածու Արամ Սայիյանը և «Հրանտ Դինք» հիմնադրամի պատմության ծրագրերի համակարգող Վահագն Քեշիշյանը:

Հանդիպումը բաց էր բոլորի համար: Ելույթներով հանդես եկան, ինչպես նաև իրենց տպավորություններով կիսվեցին մի շարք մարդիկ, ովքեր ներկա էին եղել Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող ու կազմակերպվող միջոցառումներին: Ցերեկույթի վերջում հանդես եկան կազմակերպիչները՝ հույս հայտնելով, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակելի ու մեր գալիք սերնդին ներկայացնելու այն նվիրյալների կյանքն ու գործունեությունն, ովքեր նահատակվել են հանուն հայրենի երկրի բարգավաճման ու շենացման:

Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
188 reads | 22.01.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com