ԿԻԵՎԻ ԱՄԵՆԱՃԱՆԱՉՎԱԾ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ Է ՆՎԵՐ ՍՏԱՑԵԼ
Ուկրաինայի գլխավոր տաճարը՝ «Սոֆիա Կիևսկայան», որն այժմ ազգային մշակութային արքելոց է, Յունեսկոյի հովանու ներքո՝ իր մշտական ցուցահանդեսը համալրել է հայկական խաչքարով։

Հայաստանից բերված խաչքարը Ուկրաինայի հայերի միության նվերն է աշխարհահռչակ մշակութային հավաքածու ունեցող կենտրոնին։ Օծման արարողությունը կատարել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը։

Միջոցառմանը մասնակցել են նշանավոր գիտնականներ, պատգամավորներ, քաղաքական, մշակույթի և հասարակական գործիչներ, ԶԼՄ-ների, հայ համայնքի եւ այլ բնագավառների ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնի է, Կիևի հայ համայնքը պատմականորեն սերտ կապված է Սուրբ Սոֆիայի տաճարին։ Դարեր առաջ հրդեհի պատճառով կորցնելով սեփական եկեղեցին, մայրաքաղաքի հայերը հաճախում էին Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարի - Սբ. Էնթոնիի եւ Թեոդոսիոսի մատուռը, որը մինչ այսօր անվանվում է նաև հայկական։

Սուրբ Սոֆիայի տաճարը հայ-ուկրաինական հոգևոր եւ մշակութային կապերի հնագույն խորհրդանիշերից է։ Այն այսօր նաեւ ժամանակակից գիտական, կրթական, հոգևոր եւ մշակութային կենտրոն է: Հիշեցնենք, որ հայոց ցեասպանության 100-ամյակից սկսած՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ արդեն երեք տասնյակ խաչքարներ են տեղադրվել Ուկրաինայի գրեթե բոլոր մարզերում։

 
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
151 reads | 16.12.2018
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com