ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓՈԽԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
ՌԴ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, արևելագետ Սեմյոն Բաղդասարովը «Вести.FM» ռադիոկայանի խոսել է Հայաստանի մասին՝ նշելով, որ ներկայիս ՀՀ-ն իրական հայկական պետության ընդամենը 7%-ն է կազմում, իսկ հիմնական մասը Թուրքիայի տարածքում է, հետևաբար ճիշտ չի Հայաստան կոչել իրական Հայաստանի փոքր մասը:

«Հայկական սփյուռքի ամենամեծ գաղութն ապրում է Ռուսաստանում: Այստեղ հայերը քիչ չեն, որքան Արևելյան Հայաստանում, որն այժմ կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Ինչո՞ւ եմ ես ասում Արևելյան Հայաստան, որովհետև երբ ինձ ասում են ՀՀ, ասում եմ, որ ես դեմ չեմ պաշտոնական անվանմանը, սակայն երևի ճիշտ կլիներ, եթե երկիրը կոչվեր Արևելյան Հայաստան, այն պատմական Հայաստանի 7 տոկոսն է միայն», - ասել է Սեմյոն  Բաղդասարովը:


Ըստ ռուսաստանցի փորձագետի՝ դա հնարավորություն կտար, որպեսզի հայ ժողովրդի մեջ էլ ապագայի նկատմամբ կոնկրետ տեսլական և ազգային ռազմավարություն ծնվեր՝ տեր կանգնելու պատմական հողերին:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
158 reads | 01.11.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com