ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ 12 ԵՐԿՐԻՑ

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի հետ համատեղ կազմակերպում են «Չինաստան-Եվրասիա» գիտաժողովը, որը տեղի կունենա 2018 թ․ հոկտեմբերի 26-ից-27-ը Գիտությունների ազգային ակադեմիայում։

Գիտաժողովի անցկացմանն աջակցում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը»։


Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ֆինլանդիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Պակիստանից, Ղրղզստանից, Ռումինիայից, ՀԱՀ-ից։


Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել.
  • Ինչո՞ւ և ինչպե՞ս է Չինաստանը խորացնում իր դերակատարումը Եվրասիական մայրացամքում,
  • Ի՞նչ նպատակներ է հետապնդում Չինաստանը Եվրասիական մայրցամաքում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով,
  • Ինչպիսի՞ քաղաքական և տնտեսական զարգացումներ են տեղի ունենում Չինաստանից դեպի Արևմտյան Եվրասիա և ԱՄՆ-ից ու Ռուսաստանից դեպի Ասիա շրջադարձի պայմաններում։
  • Քննարկել Հայաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում ընդգրկվելու հնարավորությունները,
  • Հայ-չինական հարաբերությունների բարելավման հնարավորությունները ներկա աշխարհաքաղաքական իրադրությունում։
Գիտաժողովի սեկցիաների աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:

Գիտաժողովի ծրագիրը՝ ԱՅՍՏԵՂ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
257 reads | 24.10.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com