ՄԱՀԱՑԵԼ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ՌԱԴԻՈԼՐԱԳՐՈՂ ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆԸ
80 տարեկանում մահացել է մշակույթի վաստակավոր գործիչ Վարուժան Պլուզյանը։ Նա ծնվել է Երևանում, ավարտել Կոմիտասի անվան կոնսերվատորիան, եղել է օպերային երգիչ, ապա մոտ 50 տարի աշխատել Հանրային ռադիոյում։ Վարուժան Պլուզյանը Diplomat.am նախագծի առավել սիրված հեղինակներից մեկն էր, նրա երաժշտական հաղորդումները մեծ գնահատանքի են արժանացել լսարանի կողմից, քանի որ նրա խոսքը գեղեցիկ էր և անկեղծ:

Հայկական մշակույթի համար արժեքավոր ու գնահատելի այդ մարդը արմատներով Վանից էր: Հանրային ռադիոյում երաժշտագետ, ռադիոլրագրող Պլուզյանի  հուշագրությունները  ներկայացրել ուշագրավ տեղեկություններ Արևմտյան Հայաստանի  պատմության, կենցաղի ու մշակույթի վերաբերյալ:

Վարուժան Պլուզյանի հեղինակային հաղորդումները, որոնք ժամանակին նա հեռարձակել է Հանրային ռադիոյում, Diplomat.am նախագծում ևս դարձել են սիրված և սպասված:  Նա բոլոր ժամանակների լավագույն ռադիոլրագրողներից մեկն էր: Diplomat.am նախագիծը ցավակցում է Վարուժան Պլուզյանի հարազատներին:

Վարուժան Պլուզյանի հուղարկավորությունը տեղի կունենա՝  հուլիսի 19- ին, ժամը 14- ին, Երևանի Նուբարաշենի փող. 46 հասցեի սգո սրահից՝ Նուբարաշենի քաղաքային գերեզմանատանը:





ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ Diplomat.am ՆԱԽԱԳԾՈՒՄ

 
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
387 reads | 19.07.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com