«ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ- 2018» ՀԱՏՈՒԿ ԴԱՍԸՆԹԱՑ
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի»   աջակցությամբ կազմակերպում է «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը, որը տեղի կունենա 2018թ․ սեպտեմբրի 20-ից-25-ը Երևան քաղաքում։

Նպատակը

Հատուկ ծրագրով սահմանված դասընթացները կվարեն հայ և արտասահմանցի գիտնականներ (առցանց), ովքեր երկար տարիներ ուսումնասիրում են Չինաստանի արդի արտաքին քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Այս դասընթացների նպատակն է Հայաստանում Չինաստանի քաղաքկանությանն առնչվող, հետազոտող անհատներին խորքային գիտելիքներ տրամադրել այս աճող գերտերության մասին, որը հետզհետե մեծացնում է իր տնտեսական և քաղաքական ազդեցությունն աշխարհում։ Դասընթացները կանցկացվեն հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով։

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող կամ բուհերում ուսանող մինչև 35 տարեկան անհատները, ովքեր սովորում են, ուսումնասիրում են կամ աշխատում են քաղաքագիտության, արևելագիտության, լրագրողության, միջազգային հարաբերությունների, տ տնտեսագիտության  և հարակից այլ բնագավառներում։

Հատուկ դասընթացներին մասնակցող ունկնդիրները հանձնում են ավարտական քննություն։ Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ
  • Հետևեյալ փաստաթղթերի էլեկտրոնային ձևերը (PDF) մինչև սեպտեմբերի 5-ն ուղարկել հետևյալ հասցեով info@chinastan.org
  • Ինքնակենսագրություն CV
  • «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (ոչ ավել քան 1500 բառ)
  • Մեկ երաշխավորագիր գիտական ղեկավարից կամ ավագ գործընկերոջից
Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները մինչև սեպտեմբերի 10-ը կստանան հրավերք և մանրամասն տեղեկատվություն դասընթացի ձևաչափի, դասացուցակի, վայրի և ժամերի մասին։ Յուրքաքնչյուր դիմորդի հայտին անհատական վերաբերմունք է ցուցաբերվում, քննվում է ստացման պահից ոչ ուշ քան մեկ օրվա ընթացքում։ ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՆՎՃԱՐ Է։

Դասընթացները կսկսվեն ժամը 19:00-ին և կավարտվեն 20:30-ին/կամ 21:00-ին։ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել info@chinastan.org հասցեին։


«Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը- 2017» հատուկ դասընթացի հաղթողները «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանի հետ:
 
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
296 reads | 17.07.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com