ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ԱՂԱՎԱՂԵԼ ԵՆ ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Արտյոմ Կոժինի խոսքերը աղավաղվել են ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից՝ դրանք ներկայացվելով որպես ՀՀ վարչապետին ուղղված մտահոգություն: Այսպիսի հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն՝ մատնանշելով հունիսի 1-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Կոժինի խոսքերը արցախյան հակամարտության մասին:

Հիշեցնենք, որ ռուս դիվանագետին են վերագրվել հայտարարություններ, թե նա իբր ապակառուցողական է անվանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը արցախյան հակամարտության լուծման վերաբերյալ: Մինչդեռ, ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է.

«ՌԴ ԱԳՆ լրատվության վարչության փոխտնօրեն Արտյոմ Կոժինին ճեպազրույցի ժամանակ հունիսի 1-ին հարց են տվել ադրբեջանցի լրագրողները: Ի դեպ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, չանդրադառնալով ՀՀ վարչապետին, արձագանքել է ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին, ինչն էլ որոշ ԶԼՄ-ների կողմից ապատեղեկատվության առիթ է դարձել:

Ներկայացնում ենք ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին ռուս դիվանագետի ամբողջական պատասխանը.

Հարց. ՀՀ վարչապետը վերջերս իր հարցազրույցներից մեկում վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցությունները անհնար են առանց Ադրբեջանի տարածքների օկուպացմամբ ստեղծված անօրինական ռեժիմի մասնակցության: որքանո՞վ են այդպիսի հայտարարությունները դժվարացնում կարգավորման գործընթացը և խանգարում կողմերին՝ գտնել ընդհանուր լեզու:

Պատասխան. Ձեր բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում մասնավորապես ԵԱՀԿ սահմանած ռելսերի վրա, երևի ապակառուցողական են»:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1174 reads | 02.06.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com