ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԻՍԱԿ    ԻՒՆԱՆԷՍԵԱՆ
Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, ԹԵՀՐԱՆ




ԻԻՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է երկրի սահմանադրության, իսլամի դրույթների և հեղափոխության հռչակած առաջնայնությունների վրա: Հայկական հարցի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը ևս բխում է վերոհիշյալ դրույթներից:

ԻԻՀ սահմանադրության 3-րդ և 152-րդ գլուխների 16-րդ կետի համաձայն՝ երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնող մարմինը պարտավոր է իսլամի դրույթների համաձայն օժանդակել և պաշտպանել աշխարհի բոլոր մուսուլմաններին և ճնշվածներին:

Ըստ 152-րդ հոդվածի՝ ԻԻՀ արտաքին քաղաքականության առանցքում պետք է լինեն պետության անկախության և տարածքային ամբողջականության պահպանումը, բոլոր մուսուլմանների իրավունքների պաշտպանությունը, ցանկացած տեսակի բռնության կանխարգելումը, ոչ թշնամական երկրների հետ փոխադարձ խաղաղ հարաբերությունների հաստատումը:

Այսպիսով, հիմնվելով սահմանադրության վերոհիշյալ գլուխների վրա՝ ԻԻՀ արտաքին քաղաքականության հիմնական քաղաքական գիծը կարելի է համարել ճնշվածների պաշտպանությունը: Իրանի նմանատիպ դիրքորոշում վերաբերում է ոչ միայն հայերին, այլև բոլոր այն ժողովուրդներին, որոնք աշխարհի տարբեր անկյուններում ենթարկվել են անարդար վերաբերմունքի: Սակայն, ելնելով ազգային և անվտանգության շահերից, ԻԻՀ-ն  հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ որդեգրել է զուսպ և հավասարակշռված դիրքորոշում` խուսափելով պատմության անհարկի քաղաքականացումից։

Այսուհանդերձ, Իրանի վերաբերմունքը հայերի ցեղասպանության հիմնախնդրի վերաբերյալ դրսևորվել է իրադարձությունների առաջին իսկ օրերից, երբ եղեռնից փրկված բազմաթիվ հայեր ապաստան գտան այդ երկրում:

Իմամ Խոմեյնին ԻԻՀ առաջին քաղաքական գործիչն է, որը խոսել է հայերի ցեղասպանության մասին. «Իրանն այն երկիրը չէ, որ հայերի դեմ նոր ցեղասպանություն իրականացնի: Իրանցիներն այդպիսի ժողովուրդը չեն» (Նիկոլայ Հովհաննիսյան, «Հայերի ցեղասպանությունը արաբ պատմագիրների աշխատանքներում», Թեհրան, 1387, էջ 23:): ԻԻՀ հիմնադիրն ու առաջնորդն այդ խոսքերն արտաբերել է 1978թ․բահման ամսին` շահական վարչակարգը տապալելու նախաշեմին, երբ Փարիզից նոր էր վերադարձել Թեհրան:

Պատմաբան, արևելագետ և միջազգայնագետ Նիկոլայ Հովհաննիսյանը 1978թ. Շահիդ Մոսթաֆա Չամրանի հետ հանդիպման մասին գրում է․«Այաթոլլահ Խոմեյնիի այդ խոսքերը, որոնք պատմական նշանակություն ունեն, ինձ փոխանցել է Մոսթաֆա Չամրանը՝ Իրանի հոգևոր առաջնորդի մտերիմ զինակիցը: Չամրանն իրանական նոր պետության մեջ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, ինչից հետո նշանակվեց նաև հեղափոխության գերագույն խորհրդի անդամ:

Չամրանի հետ իմ հանդիպումը տեղի է ունեցել Բեյրութում՝ Հոսեյն Հոսեյնիի տանը, ով Լիբանանում շիաների առաջնորդը, Ամալի քաղաքական առաջնորդը և Լիբանանի Մեջլիսի ապագա ղեկավարն էր: Մենք նրա հետ բարեկամական հարաբերություններ ունեինք, թեև աշխատում էինք տարբեր բնագավառներում: Դա Այաթօլլահ Խոմեյնիի պատասխանն էր Հայաստանի ղեկավար շրջանակների մտահոգությանը, որը մենք Մոստաֆա Չամրանի միջոցով փոխանցել էինք Այաթոլլահ Խոմեյնիին»:

Այս հանդիպման ընթացքում Չամրանն ավելացրեց, որ Այաթոլլահ Խոմեյնին, Իրանի ժողովուրդը քաջատեղյակ են հայ ժողովրդի պատմությանը և 1915թ․ ողբերգությանը, որը նա ցեղասպանություն է անվանում:

Չամրանին հարցրեցի, թե արդյո՞ք կարող եմ Այյաթոլահ Խոմեյնիի տեսակետը փոխանցել Հայաստանի ղեկավարությանը, հայ ժողովրդին, նա պատասխանեց, որ ոչ միայն կարող եմ, այլև դա Խոմեյնիի ցանկությունն է, որպեսզի Հայաստանի կառավարությունը և հայ ժողովուրդը հստակ իմանան Իրանի նոր ղեկավարների դիրքորոշումը հայոց ցեղասպանության վերաբերյալ: Սակայն բարեփոխումների իրականացման ընթացքում իրանական քաղաքական շրջանակների կողմից որոշակիորեն անտեսվեց հայոց ցեղասպանության հարցը:

Պաղեստինցիների վրա Իսրայելի հարձակումների դեմ 1381թ․(2002թ․) ֆարվարդինի 24-ին Թեհրանում տեղի ունեցած բողոքի ցույցի առիթով Մեջլեսի 2 ներկայացուցիչ` Սեյյեդ Ալի Աքբար Մոհթաշամիփուրը և Սեյյեդ Հադի Խամենեին իսլամական խորհրդարանում իրենց ելույթում անդրադարձան նաև հայոց ցեղասպանության թեմային:



Մոհթաշամիփուրը իր խոսքում նշում է․«20-րդ դարի սկզբին Թուրքիայում ականատեսն ենք եղել հայերի ցեղասպանությանը, որը 80 տարվա ընթացքում շարունակ խոցում է մարդկության սիրտը: Մարդկությունն այդ ցեղասպանությունը դատապարտել է, և մենք նույնպես այն դատապարտում ենք»:

Սեյյեդ Հադի Խամենեին ասում է․ «Ոճրագործությունների շղթան, որ շարունակվում է մինչ այսօր, հիշեցնում է հայերի ցեղասպանությունը, որ իրականացվեց Օսմանյան կայսրության ղեկավարների անմիջական հրամանով: Առիթը բաց չթողնելով` մենք վշտակցում ենք հայ ժողովրդին և բարձրացնում մեր ձայնը` որպես բողոք Օսմանյան կայսրությունում իրականացված այդ վայրագ կոտորածի դեմ»:

1381թ․ (2002թ․) առաջին անգամ վեցերորդ Մեջլիսի 3 անդամ դատապարտեցին 1915թ․ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը և հայտարարություն ստորագրեցին:

1383թ․ (2004թ․) շահրիվար ամսին պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Սեյյեդ Մոհամմադ Խաթամին այցելեց հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Եղեռնի զոհերի հուշարձանին:

 
Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին, հաշվի առնելով տարածաշրջանում հաստատված նոր իրավիճակը, Իրանը չեզոք դիրք գրավեց հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում: 1386թ․ (2007թ․) մեհրի 30-ին Մահմուդ Ահմադինեժադը  Հայաստան պաշտոնական այցի ժամանակ ցեղասպանության զոհերի հուշահամալիր չայցելեց և միայն Երևանի պետական համալսարանում ունեցած ելույթից հետո խնդրի կապակցությամբ տրված հարցին պատասխանեց դիվանագիտորեն․ «Ապագայում լավ կյանքի համար պետք է պատմությունից դասեր քաղել: Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, ում կողմից էլ այն իրականացված լինի»:

Իրանի նախագահը, ակնարկելով հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Իրանում անցկացվող ամենամյա բողոքի ցույցերն ու արարողությունները, ավելացրեց․ «Մենք երկու ժողովուրդների համար բարեկամական և եղբայրական ապագա ենք տեսնում: Իրանի դիրքորոշումը պատմական իրադարձությունների հարցում ակնհայտ է, և մենք դատապարտում ենք մարդկության պատմության ընթացքում իրականացված բոլոր բռնությունները»:

Թեև հայոց ցեղասպանության հարցում ԻԻՀ որդեգրած դիրքորոշումը գնահատելի է, սակայն ցանկալի է, որ երկրի ղեկավարությունը մեկ քայլ առաջ գնա և հենվելով սահմանադրության մեջ ընդունված`բռնության վերաբերյալ կետերին` դատապարտի հայոց ցեղասպանությունը:

Այսօր մենք տեսնում ենք, որ Թուրքիան` ի դեմ նախագահ Էրդողանի, ոչ միայն լռում է տարածաշրջանում ահաբեկչական խմբերի կողմից իրականացվող ոճրագործությունների և կոտորածների վերաբերյալ, այլև նույնիսկ հովանավորում այդ խմբերին: Այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայում, անկասկած, Թուրքիան ունի իր մեղավորության բաժինը: Ի սկզբանե միջամտում է Սիրիայի ներքին գործերին և ցանկանում իր դիրքերն ամրապնդել այդ երկրի հյուսիսում: Թուրքիայի պանթյուրքիստական նկրտումներից անմասն չի մնացել նաև Իրանը: Պատմության տարբեր փուլերում իրանապատկան Կովկասը և Ատրպատականը բազմիցս ենթարկվել են օսմանցիների հարձակումներին: Այդ հարձակումների ընթացքում բազմաթիվ քաղաքներ և գյուղեր հրո ճարակ են դարձել, որոնցից են Աբհարը և Թաբրիզը, որտեղ հրկիզվել են նաև մզկիթներ և կոտորվել բազմաթիվ շիաներ:


ԻԻՀ որոշ պետական գործիչների արտահայտությունները հայոց ցեղասպանության վերաբերյալ:


 
Իսլամական խորհրդի մեջիսի տեղակալը Մեջլիսի նիստում հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ասում է․ «Մարդիկ, որոնք երեկ իրենց ձեռքը հայերի արյան մեջ են թաթախել, այսօր էլ Սիրիայում նույնը մեր քույրերի և եղբայրների հանդեպ են անում: Նրանք, ովքեր Պաղեստինում եղեռն իրականացրին, և միլիոնավոր մարդիկ կոտորվեցին և տեղահանվեցին, այսօր էլ «ուժեղների» հովանավորությունն են վայելում: Ցավոք, իշխանությունն այն մարդկանց ձեռքում է, որոնք զենքին են ապավինում և մարդկայնության և արդարադատության հետ կապ չունեն: Սակայն եթե ռազմաքաղաքական իշխանությունը և ուժը հիմնված չեն աստվածային և մարդկային արժեքների վրա, սարսափելի ոճրագործություններ, ինչպիսին է հայոց ցեղասպանությունը, դեռ տեղի են ունենալու»:



«Իրանի փառավոր պատմության ընթացքում ցեղասպանության որևէ հետք չկա և դա այն դեպքում, երբ դուք կտեսնեք, որ Պակիստանում, Իրաքում և Թուրքիայում ինչ է կատարվում: Օսմանյան թուրքերը մեղավոր են, որ միլիոնավոր հայեր ցեղասպանվել են: Բայց Իրանում կոտորածի դեպքեր չկան, քանի որ իրանական ժողովուրդը միասնական է: Իրանի փառավոր պատմության ընթացքում ցեղասպանության որևէ վկայություն չկա: Օսմանյան թուրքերը մեղավոր են, որ կոտորել են միլիոնավոր հայերի»:

Համիդ Բաղայիի՝ Մահմուդ Ահմադինեժադի տեղակալի խոսքերը «Իրանը՝ հաղթության կամուրջ» գիտաժողովին:

Համիդ Բաղային Հայաստանի և Թուրքիայի միջև եղած կոնֆլիկտների մասին ասում է․ «Օսմանյան կայսրությունը 100 տարի առաջ հայերի նկատմամբ կոտորած է իրականացրել»:
 
Անշուշտ, Մահմուդ Ահմադինեժադի տեղակալի այս խոսքերը հանդիպեցին Թուրքիայի հակազդեցությանը: Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մութաքին Թուրքիայի արտգործնախարար Դավիթօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրեց, որ խոսքը երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է, այլ ոչ առաջին համաշխարհային պատերազմի: Վերջինս իր թուրք գործընկերոջը վստահեցրեց, որ Իրանի դիրքորոշումը հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել, և Իրանը չի ուզում վնասել երկու երկրների բարեկամական հարաբերությունները:









Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Իսլամական խորհրդի Թեհրանի ներկայացուցիչ Ռուհօլլահ Հոսեյնիանի պատգամը:
 
«Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայոց ցեղասպանության՝ մարդկային այդ ողբերգության տարելիցի կապակցությամբ ցավակցում եմ աշխարհի բոլոր քրիստոնյաներին, հատկապես համերկրացի հայերին: Նրանք, ովքեր ծանոթ են Ղուրանին, իսլամին, զարմանում են, թե ինչպես է հնարավոր մուսուլմանների կողմից իրականացված այդ ոճիրը: Ցավոք, միայն քրիստոնյա հայերը չեն, որ Օսմանյան կայսրությունում ոճրագործության զոհ են դարձել: Օսմանյան կայսրությունում «մարգարեի մարդկանց կողմից» կոտորվել են նաև  հազարավոր շիայականներ»:













Ամադ Աֆրուղ, Թեհրանի ներկայացուցիչ և Մեջլեսի մշակութային հարցերով հանձնաժողովի ղեկավար:
 
Ամադ Աֆրուղը, ներկա գտնվելով հայերի ցեղասպանության զոհերի հիշատակման 91-րդ տարելիցին, ասել է․ «Անկասկած, ցեղասպանություն է տեղի ունեցել: Մեղավորների դատաստանն էլ իրականացվել է հայերի ձեռքով: Հայ վրիժառուների ձեռքով սպանվել են ոճրագործության մեղավորները․ Թալաթը և Շաքերը՝ Բեռլինում, Ջամալ Բեկը՝ Թիֆլիսում, Էնվերը՝ Բուխարայում: Քազեմը կախաղան է բարձրացվել՝ Աթաթուրքի դեմ կազմակերպած դավադրությանը մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով: Մենք պարտավոր ենք ճանաչել հայոց ցեղասպանությունը: Ցանկացած հասարակություն, հնարավորինս, պետք է իրազեկվի, ինչի շնորհիվ, իմ կարծիքով, կարող է իր հիմքերն առավել ամրապնդել և ուղղել անցյալի սխալները: Պատմական փաստաթղթերը պետք է ուսումնասիրել և ուղղել անցյալի սխալները:

Հուսով ենք, որ պատմական փաստաթղթերն ուսումնասիրող մասնագետների կողմից հայոց ցեղասպանության փաստը կհաստատվի, և Թուրքիան բաց դեմքով թույլ կտա իրականացնել համապատասխան ուսումնասիրությունները»:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
156 reads | 10.05.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com