ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ
Կոսովոյի դպրոցներից մեկի 5 ուսուցիչների Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով առևանգվել  և Թուրքիա են տեղափոխել թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները:

Առևանգված ուսուցիչները Թուրքիայի քաղաքացիներ են, որոնք դասավանդում են Ֆեթուլլահ Գյուլենի դպրոցներում: Այս քայլը մեծ աղմուկ է առաջացրել Կոսովոյում: Այդ երկրի վարչապետ Ռամուջ Հարադինաջը դեպքը երկրի ինքնիշխանության խախտում է անվանել:

«Սա մեր ինքնիշխան սահմանադրական իրավունքի խախտում է: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ես աշխատանքից ազատել եմ ներքին գործերի նախարարին և ազգային անվտանգության ծառայության ղեկավարին»,- ասել է Հարադինաջը:

Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ ուսուցիչների առևանգման գործում Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցներին աջակցել է Կոսովոյի հատուկ ծառայությունը: Ուսուցիչներից մեկի կինը պատմել է, որ ձերբակալության ընթացքում թուրք գործակալները ուժ են գործադրել նաև իր ու որդու նկատմամբ:

«Նրանք կրում էին տեղական ոստիկանների համազգեստ, և մեր շուրջը գտնվող մարդիկ մեզ չէին օգնում՝ կարծելով, թե նրանք իրական ոստիկաններ են: Նրանք ինձ ծեծի ենթարկեցին, ահա ձեռքիս սպին: Սպիներ կան նաև տղայիս կրծքին»,- ասել է նա:
Առևանգվածների փաստաբաններն ասել են, որ իրենց պաշտպանյալների մասին որևէ տեղեկություն չունեն և մտավախություն են հայտնել, որ Թուրքիայում նրանց կյանքը կարող է վտանգվել: Ուսուցիչներին մեղադրում են Թուրքիայում իշխանափոխություն իրականացնելու փորձի մեջ:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
364 reads | 02.04.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com