ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան 2018 թ. մարտի 24-ին Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացած իր համաժողովում, մտահոգված լինելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև առճակատման խորացմամբ, ընդունել է «Միջուկային աղետի սպառնալիքի վերաբերյալ քաղաքագետների կանխատեսումը հաստատվում է» վերնագրով դիմում՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահներին՝ Նորին գերազանցություն պարոն Վլադիմիր Պուտինին և Նորին գերազանցություն պարոն Դոնալդ Թրամպին, կոչ անելով ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար: Դիմումի տեքստը փոխանցվել է Հայաստանում ՌԴ և ԱՄՆ-ի դեսպանություններին:
Դիմումը հրապարակել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Համաժողովի ընթացքում նա ներկայացրել է նաև Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման նորամուծական ուղենիշները՝ նշելով, որ վերանայման գործում ՊԱՀՀ-ը կիրառել է ԱՄՆ-ի, ՌԴ և Իսրայելի ուղեղային կենտրոններում ձեռք բերված և անընդհատ նորացվող մեթոդաբանական գիտելիքները:

Ստորև հրապարակվում է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Դիմումի լրիվ տեքստը՝

Միջուկային աղետի սպառնալիքի վերաբերյալ քաղաքագետների կանխատեսումը հաստատվում է

Դիմում ՌԴ և ԱՄՆ-ի Նախագահներին՝ Նորին գերազանցություն պարոն Վլադիմիր Պուտինին և Նորին գերազանցություն պարոն Դոնալդ Թրամպին

Ռուսաստանի Դաշնության մեծարգո Նախագահ Վլադիմիր Պուտին,
Ամերիկայի Միացյալ Նահանգների  մեծարգո Նախագահ Դոնալդ Թրամպ

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան 2014 թ. հոկտեմբերի 7-ի իր դիմումում արտահայտել է ծայրաստիճան մտահոգություն՝ կապված երկու միջուկային գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում ավելի ու ավելի խորացող լարվածությամբ, որն սպառնում է վերաճելու առճակատման: Այսօր՝ Սիրիայում շարունակվող պատերազմի, քրդական հարցի սրման, հետխորհրդային ռազմաքաղաքական հակամարտությունների չլուծվածության, ՈՒկրաինայի արևելքում տիրող անկայունության պայմաններում, Ձեր գլխավորած պետությունների և ռազմաքաղաքական կազմակերպություններում դաշնակիցների միջև լարվածության աճումը կարող է հանգեցնել ամբողջ աշխարհում ապակայունացմանը, ինչը հղի է համամարդկային մասշտաբի աղետով:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր նախորդ դիմումում հույս էր հայտնում, որ աշխարհի երկու առաջատար պետությունների միջև տարաձայնությունների խորացումը չի հանգեցնի նրանց դիմակայության: Փորձագետ-գիտնականները արդեն վաղուց են զգուշացնում, որ Ձեր երկու պետությունների միջուկային զինանոցը միանգամայն բավարար է, որպեսզի մի քանի անգամ ոչնչացվի մեր ընդհանուր տունը՝ Երկիր մոլորակը: Մենք վստահություն էինք հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարները թույլ չեն տա, որպեսզի սույն մտահայեցողական եզրակացությունը դառնա իրականություն: Մինչդեռ այսօր ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի անդամ-պետությունների քաղաքական գործիչներից ու քաղաքագետներից շատերը ավելի ու ավելի հաճախ են խոսում իրավիճակի նման զարգացման իրատեսական լինելու մասին, ինչը Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան կանխատեսել էր դեռ 2014 թվականին: Մեր մասնագիտական պարտքն ենք համարում նշել, որ հակամարտության հետագա խորացումը, որն ուղեկցվում է դիվանագիտական ավանդույթների շրջանակներից դուրս եկող փոխադարձ սուր արտահայտություններով ու գործողություններով, կարող է նպաստել մարդկության մերձեցմանը չվերադարձի շեմին, որից այն կողմ արդեն համաշխարհային աղետն է:

20-րդ դարում իրադրության նման զարգացման փորձը ցույց է տալիս, որ հակամարտության մասնակից պետություններում միջուկային ներուժի առկայությունը զսպող գործոն է, որն ի վերջո ԱՄՆ-ին ու ԽՍՀՄ-ին հետ պահեց Կարիբյան ճգնաժամը ամբողջ մարդկության համար մահացու ելքով 3-րդ Համաշխարհային պատերազմի վերածելուց: Այն ժամանակ ամերիկյան ու խորհրդային առաջնորդների դիվանագիտական ջանքերը նպատակաուղղված էին, մասնավորապես, երկու գերտերությունների միջև անմիջական և արդյունավետ հաղորդակցման հաստատմանը, մինչդեռ այսօր հակառակը՝ նման շփումների և երկխոսության հնարավորությունները նպատակասլաց կերպով նվազեցվում են: 21-րդ դարի քաղաքական առաջնորդներին, որոնք գործում են ցանցային հարաբերությունների ժամանակակից համընդհանուր համակարգում, վստահված է պատասխանատու առաքելություն՝ մտածելու և գործելու ոչ միայն ի շահ իրենց քաղաքացիների ու հասարակությունների, այլև ի բարօրություն կամ ի վնաս ամբողջ մարդկության: Բազմադարյան քաղաքակրթությունների ճակատագիրը, դրանց կուտակած նյութական ու հոգևոր ռեսուրսները, բնահամակարգերը տնօրինելու այս իրավունքը ժամանակակից առաջնորդներին հրամայաբար պարտավորեցնում է պահպանել ու պաշտպանել այն ամենը, ինչ փոխանցվել էր ներկայիս սերնդին:

Մեծարգո՛ պարոնայք,

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան պատիվ ունի խնդրելու Ձեզ՝ որպես ղեկավարների, որոնց ժողովուրդները վստահել են սերունդների ճակատագրի համար պատասխանատվությունը, ձեռնարկել «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար անհրաժեշտ բոլոր քայլերը: Մենք առաջնորդվում ենք այն նկատառումով, որ արդի պայմաններում Դուք և Ձեր գլխավորած պետությունները կոչված են, ղեկավարվելով համընդհանուր անվտանգության շահերով, հանդես գալու որպես Ձեր մեծարգո ժողովուրդների ու պետությունների, ինչպես նաև համաշխարհային քաղաքական զարգացումների այլ մասնակիցների միջև երկխոսության և խաղաղության հուսալի երաշխավորներ:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
184 reads | 24.03.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com