ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻ ԴԻՐՔԵՐԻ ԹՈՒԼԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՆ. ՔԱՂԱՔԱԳԵՏ
Երուսաղեմում քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ հարկային նոր քաղաքականություն կիրառելու՝ Իսրայելի իշխանության քայլերը, քաղաքագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանի կարծիքով, մի քանի նպատակ են հետապնդում:

Diplomat.am-ի հետ զրույցում քաղաքագետը հետևյալ կարծիքը հայտնեց.

«Նախ պետք է նշել, որ ազգամիջյան և հատկապես՝ միջմշակութային և միջկրոնական հարցերը Իսրայելի ներքաղաքական, հասարակական կյանքում մշտապես ունեցել են օրակարգային նշանակություն։ Դա օբյեկտիվորեն բխում է առաջին հերթին այդ երկրի էթնիկ, մշակութային-կրոնական ոչ միատարր կարգավիճակից։

Միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ եղել են նաև սուբյեկտիվ դեպքեր, երբ վերը հիշատակված հարցերում ընդգծվել են քաղաքական շարժառիթները, այս կամ այն հարցում հրեականության գործոնի շեշտադրման մոտիվացիայով կամ տրամաբանությամբ։ Չեմ կարծում, որ Երուսաղեմում քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ հարկային նշյալ մոտեցումը նոր քաղաքականության հետևանք է, առավել ևս դա չպետք է պայմանավորել Երուսաղեմի շուրջ վերջին աշխարահաքաղաքական գործընթացներով։

Խնդիրն ավելի շուտ պայմանավորված է երկրի ներքաղաքական, իշխանություն-ընդդիմություն պայքարով։ Մասնավորապես կարելի է ոչ ուղղակի կապ տեսնել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ ներքաղաքական որոշ գործընթացների և վերջինիս նկատմամբ տարվող հետաքննության հետ՝ նրա իշխանական, քաղաքական դիրքերի թուլացման նպատակով»։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
401 reads | 01.03.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com