«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

122 ՏՐԻԼԼԻՈՆ ԽՄ ԳԱԶ ՀՈՒՆԱՍՏԱՆ-ԻՍՐԱՅԵԼ-ԿԻՊՐՈՍ ԱԼՅԱՆՍԻ ՇՆՈՐՀԻՎ
Իսրայել-Հունաստան-Կիպրոս ալյանսը ուղղված է նպաստելու եռակողմ հարաբերությունների զարգացմանը տարբեր ոլորտներում, որոնք համատեղ հետաքրքրություն են ներկայացնում և ուղղված են Միջերկրական ծովում խաղաղության, կայունության ու անվտանգության պահպանմանը։ Հունաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները սկսեցին լավանալ 2010 թվականից, իսկ Կիպրոսի հետ այն ուներ պաշտպանողական և ռազմական համագործակցության հարաբերություններ։

Իսրայելական տեսանկյունից Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերությունների ամրապնդումը կարևորագույն ձեռքբերում է։ Այդպիսով ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական դաշինք, որն ունի ռազմա-քաղաքական նշանակություն, և որը կարող է հանդես գալ ընդդեմ թուրքական նկրտումների։  Թուրք-Իսրայելական հարաբերությունները սրվեցին 2010թ․ «Մավի Մարմարա» («Կապույտ Մարմարա») նավի հետ կապված իրադարձություններով պայմանավորված, որը ցանկանում էր մուտք գործել Գազայի հատված, իսկ Իսրայելական ռազմանավերը արգելափակեցին նրա ընթացքը։

Դրանից հետո Թուրքիան փակեց իր օդային սահմանները Իսրայելական ինքնաթիռների համար։ Հույներն էլ ունենալով պատմական թշնամանք թուրքերի հետ, գտնում են, որ  Թուրքիան միտումնավոր կերպով է ուղղում հույն-թուրքական սահմանին հազարավոր փախստականների, որպեսզի թուլացնի նրան, իսկ Կիպրոսն էլ մասամբ օկուպացված է Թուրքիայի կողմից 1947թ-ից։

2016թ․ հունվարի 28-ին Նիկոսիայում տեղի ունեցավ եռակողմ գագաթնաժողով Իսրայելի վարչապետ Նեթանյահուի, Հունաստանի վարչապետ Ցիպրասի եւ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիի մասնակցությամբ։  Գագաթնաժողովին հետևեց համատեղ հայտարարություն: Նիկոսիայում հրապարակված համատեղ հայտարարությունը գագաթնաժողովից հետո նշմարեց համագործակցության յոթ ոլորտներ`էներգետիկա, զբոսաշրջություն, հետազոտություն եւ տեխնոլոգիա, շրջակա միջավայր, ջուր, ներգաղթ և ահաբեկչության դեմ պայքար: Հայտարարության վերջում կողմերը նշեցին, որ այս ալյանսը ուղղված չէ որևէ այլ պետության դեմ։

Միջուկը այդ նոր ալյանսի հանդիսանում է «EastMed Pipeline» («Արևելյան Միջերկրածովյան խողովակաշար») նախագիծը՝ Իսրայել, Կիպրոս և այնուհետև Հունաստան, որով պետք է Միջերկրական ծովի արևելյան շրջանի գազը տեղափոխվի Եվրոպա։ Ներկայումս Իսրայելը ունի հայտնաբերած կարևոր պաշարներ Հայֆայի առափնյա հատվածներում, ինչպես նաև Կիպրոսում կան որոշ պաշարներ։ Իսրայելը առավել լավ է շահագործում այդ հանքավայրերը, և օգնում է այդ հարցում Կիպրոսին։ Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել հանքավայրերի անվտանգությունը ահաբեկիչներից, և Իսրայելը ստեղծել է ռազմական հրամանատարություն բացառապես այդ նպատակի համար։ Հունաստանին, որը գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, ձեռնտու է այս ծրագրի իրականացումը, քանի որ Իսրայելը պատրաստվում է մատակարարել գազը իջեցված գնով։ Հետագայում այս ալյանսին կարող են միանալ այլ երկրներ  (հավանաբար Եգիպտոսը, Հորդանանը, Իտալիան և Բուլղարիան):

Ըստ հաշվարկների՝ գազի պաշարները կազմում են 122 տրիլլիոն խորանարդ մետր, որը կդարձնի տարածաշրջանը կարևոր դերակատար վառելիքաէներգետիկ աշխարհում։ Նախատեսվում է, որ գազամուղու կառուցումը դեպի Եվրոպա կարժենա 15-20 միլիարդ դոլար։ Անանուն դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ծրագրով հետաքրքրված է նաև Ռուսաստանը, որի նախագահ Պուտինը առաջարկում է 7-10 մլրդ դոլար ներդրում կատարել ծրագրի մեջ։

Համաձայն «New Eastern Outlook»-ի՝ Իրանի տնտեսական աճը դրդել է իսրայելացի քաղաքական գործիչներին գնալ էներգետիկ գործարքի Հունաստանի և Կիպրոսի հետ, գործարք, որը պետք է ունենա ուժեղ տնտեսական, ինչպես նաև քաղաքա-ռազմավարական նշանակություն։ Բացի այդ, Հունաստանը կարող է պաշտպանել Իսրայելի շահերը ԵՄ-ում։ Կիպրոսն էլ գրեթե ավտոմատ աջակցում է Հունաստանի դիրքորոշումը, որը հնարավորություն է տալիս հույներին ԵՄ քվեարկությունների ժամանակ ունենալ երկու ձայն։

ՔՐԻՍՏ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
339 reads | 13.02.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com