ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
2018 թ. հունվարի 31-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից կազմակերպվել էր սեմինար-քննարկում՝ «Պաշտպանության ոլորտի օրենսդրական վերակարգավորումները՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցման պայմաններում» թեմայով:



Սեմինարի հիմնական բանախոս, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Քոչարյանը ներկայացրեց պաշտպանության ոլորտում իրականացվող փոփոխությունները հանրապետության՝ խորհրդարանական կառավարման ձևաչափին անցնելու պայմաններում, ինչպես նաև դրանց նորմատիվ իրավական ապահովման գործընթացը: Բանախոսի կողմից համալիր վերլուծությամբ ներկայացվեցին ՀՀ-ում 2015 թ. անցկացված սահմանադրական բարեփոխումները և դրանց ազդեցությունը պաշտպանական համակարգի վրա:

Նշվեց նաև, որ ներկայումս ակտիվորեն մշակվում և ընդունվում են ՀՀ խորհրդարանական կառավարման ձևին անցնելու կապակցությամբ երկրի պաշտպանության ոլորտին վերաբերող օրենսդրության արմատական վերափոխումներ: Գիտագործնական առումով ընդգծվեց նաև, որ պաշտպանության ապահովման կառուցակարգը պետք է ոչ միայն ռեֆլեկտոր կերպով արձագանքի սպառնալիքներին և մարտահրավերներին, այլև ունենա դրանց կանխատեսման հնարավորություն, այդ սպառնալիքները կանխելու ու կասեցնելու համար ժամանակին միջոցառումներ ձեռնարկելու կարողություն:

Սեմինար-քննարկումը վարում էր ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը: Մասնակցում էին ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը, նույն կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ՝ պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը, ք.գ.թ. Մհեր Սահակյանը և ՊԱՀՀ-ի ասպիրանտ Գրիշա Աղաջանյանը, ինչպես նաև ՊԱՀՀ-ի իրավաբան, ՊԱՀՀ-ի հայցորդ Սարգիս Կեգիշյանը և ՊԱՀՀ-ի ավագ սպա, ՊԱՀՀ-ի հայցորդ, մայոր Առլեն Շահվերդյանը: Սեմինարի ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:

© ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
438 reads | 04.02.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com