ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ «ԱԴՐԲԵՋԱՆ 2017. ՆՈՐ – ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ
Հիմնական բանախոս Վարուժան Գեղամյանի զեկուցման ժամանակ2018 թ. հունվարի 25-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, ք.գ.դ., պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից ՊԱՀՀ-ի Գիտական խորհրդի սրահում կազմակերպված սեմինար-քննարկումը՝ «Ադրբեջան 2017. նոր – ավանդական վերլուծություն» թեմայով:

Նյութի հեղինակ, սեմինարի հիմնական բանախոս, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը ներկայացրեց 2017 թ. Ադրբեջանի ներսում և դրա շուրջ ծավալված հիմնական իրադարձությունները։ Նա նշեց այն գերակա միտումները, որոնք արձանագրվել են ոչ միայն Ադրբեջանում, այլև ավելի լայն՝ մերձավորարևելյան տարածաշրջանում։ Անդրադարձ եղավ Ադրբեջանի տնտեսական դիվերսիֆիկացիայի հնարավորություններին, ներքաղաքական կյանքի հիմնական դերակատարներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտության՝ 2018 թ. հնարավոր զարգացումներին։

Սեմինարի դիսկուտանտն էր ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, արևելագետ-միջազգայնագետ, ք.գ.թ. Մհեր Սահակյանը: Նա խոսեց «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտում» և «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում» Ադրբեջանի՝ երկաթուղային հանգույց դառնալու ռազմավարության վերաբերյալ, Ադրբեջանի կողմից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկման և Ադրբեջան-Իրան երկաթգծերը իրար միացնելու հիմնական նպատակների մասին։ Նա նաև հանդես եկավ մի շարք առաջարկություններով, թե որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու գործում։

Դիսկուտանտ Մհեր Սահակյանի զեկուցման ժամանակՍեմինարը վարում էր ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը: Մասնակցում էին ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, ՊԱՀՀ-ի ասպիրանտ Գրիշա Աղաջանյանը, ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի Գիտաուսումնական կենտրոնի պետ, իրանագետ Աննա Գևորգյանը, ՊԱՀՀ-ի պետի տեղակալ, գնդապետ Գևորգ Սարուխանյանը և ՊԱՀՀ-ի ավագ սպա, մայոր Առլեն Շահվերդյանը:

Հիմնական բանախոսի և դիսկուտանտի զեկուցումներից և հնչած գնահատումներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում, ինչն ամփոփեց ՊԱՀՀ-ի պետ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
672 reads | 26.01.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com