ԹՈՒՐՔԻԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՓՈՐՁԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ. ՀՀ ԱԳՆ
«Արմենպրես» գործակալությունը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին հարցում է ուղարկել Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլինի՝ Բաքվում արած հակահայկական հայտարարությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլին Բաքվում հայտարարել է, թե «շատ կարևոր է Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի ազատագրումը», և «այդ տարածքները վաղ թե ուշ կազատագրվեն հայկական օկուպացիայից»:

«Ադրբեջանի ուժը՝ Թուրքիայի ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանի ուժն է, Թուրքիան և Ադրբեջանը դժվարին պահերին օտար երկրներից զենք գնելու հարցում բարդություններ են ունեցել, դրա համար մենք պարտավոր ենք մեկտեղել մեր ուժերը պաշտպանական արդյունաբերության ոլորտում», -ասել է Ջանըքլին:

«Ադրբեջանի ժողովրդի ցանկությունը Թուրքիայի համար հրաման է», - ասել է թուրք նախարարը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարժ Քոչարյանը այս հայտարարության վերաբերյալ, մասնավորապես, ասել է.

«Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել, և հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական և ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից»։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
194 reads | 28.09.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com