ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱԿԱՍԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎԸ
2017 թ. իրականացրած «Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ» սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքների համաձայն` Հայաստանի հանրության 33 տոկոսն այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվոպական միությանը, 32 տոկոսը՝ ԵԱՏՄ-ին, 10 տոկոսը դեմ է արտահայտվել Հայաստանի անդամակցությանը նշված կառույցներից որևէ մեկին, իսկ միաժամանակ երկու կառույցներին անդամակցելուն կողմ է եղել հարցվածների 12 տոկոսը:

Ուսումնասիրությունն իրականացվում է 4-րդ անգամ` սկսած 2014-ից: Այն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում և Երևանում Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության կողմից: 2017-ին ուսումնասիրությունն իրականացվել է մայիսին, 18 տարեկանից բարձր անձանց շրջանում և ստացված տվյալները համեմատվել են նախորդ 3 տարիներին իրականացված ուսումնասիրության արդյունքների հետ։

Այս թեմայով «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի (APR Group) նախագահ Ռուբեն Սագսյանը:

Ի համեմատ 2016-ի` 2017-ին նվազել է ԵՄ-ի կողմնակիցների թիվը` 41 տոկոսից դառնալով 33, ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը աճել է՝ 25 տոկոսից դառնալով 32:  Ըստ ուսումնասիրությնա արդյունքների՝ 2017-ին ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը ավելի մեծ է, քան 2016-ին, սակայն ավելի ցածր է, քան 2014-2015 թվականներին։

Արթուր Սաքունցը ասում է, որ չորս տարիների ընթացքում, բացառությամբ 2016-ի, տեղի է ունեցել ԵՄ-ի կողմնակիցների թվի աճ, միևնույն ժամանակ ԵԱՏՄ կողմնակիցների թվի նվազում, օրինակ՝ 2014-ին ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը կազմել է 38 տոկոս, իսկ 2015-ին՝ 36 տոկոս։

Ռուբեն Սարգսյանն ասում է, որ պատճառը ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա տրամադրելու փաստն է եղել:

«Այս տարի այդ քննարկումներն այդքան բուռն չեն, դրա համար ԵԱՏՄ-ի ավելի շատ կողմնակիցներ կան այս տարի, քան նախորդ տարի»,- մանրամասնեց Սարգսյանը:

Ռուբեն Սարգսյանը ընդգծեց նաև, որ հարցման համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունը ասոցացվում է Ռուսաստանի հետ և նրանք, ովքեր դեմ են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը, ՌԴ-ին չեն համարում Հայաստանի համար բարեկամական երկիր: ՌԴ-ին որպես ոչ բարեկամ երկիր է դիտարկել հարցվածների 46,8 տոկոսը, որոնք էլ նախապատվություն են տալիս ԵՄ-ին անդամակցելուն:

«Եթե դիտարկում ենք բարեկամ և թշնամի պետությունների նկատմամբ ընկալումները, ապա դրական տրամադրվածությունը հիմնականում ԵՄ անդամ երկրների, քան ԵՏՄ անդամ երկրների նկատմամբ է»,-նկատեց Արթուր Սաքունցը։

Հարցման տվյալներով՝ գրեթե բոլոր մարզերում ԵՄ կողմնակիցների թիվն աճում է: Ամենից շատ Եվրամիության անդամակցությանը կողմ են Երևանում, ապա՝ Տավուշում, Շիրակում: Իսկ ԵԱՏՄ կողմնակիցների մեծամասնությունը Լոռու մարզում, այնուհետեև Վայոց ձորի մարզում, որտեղ նախորդ տարիների համեմատ ԵԱՏՄ կողմնակիցների թիվն աճել է:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ԵՄ-ի կողմնակիցները հիմնականում 18-45 տարեկան մարդիկ են, մեծամասնությունը՝ իգական սեռի, բնակվում են հիմնականում մարզերի քաղաքային բնակավայրերում և նրանց ամսական եկամուտը անցնում է 150 հազար դրամի շեմը:

Իսկ Եվրասիական տնտեսական միության կողմնակիցները 45 տարեկանից բարձր մարդիկ են, հիմնականում՝ արական սեռի ներկայացուցիչներ,  ովքեր բնակվում են գյուղերում և նրանց ամսական եկամուտը հասնում է մինչև 150 հազար դրամի:
«2014-2017թթ դինամիկան գրեթե նույնն է եղել, անփոփոխ է՝ կանայք ավելի շատ են կողմնակից եղել ԵՄ-ին, իսկ տղամարդիկ՝ ԵԱՏՄ-ին, նույնը՝ տարիքային խմբերին է վերաբերում, 45 տարեկան և ավելի անձինք ԵԱՏՄ-ին են կողմ, ավելի ցածր՝ ԵՄ-ին»,- ասաց Սարգսյանը:

Բնակչության կողմնորոշումների վրա, որպես կանոն, ազդեցություն են ունեցել զանգվածային լրատվության միջոցները: Հարցումը պարզել է, որ տեղեկատվություն ստանալու աղբյուրներից օգտվողներից ամենաշատը Եվրասիական միությանն են կողմ հեռուստատեսություն դիտողները, իսկ ԵՄ-ին կողմ են տպագիր և էլեկտրոնային մամուլի ընթերցողները:

«Հեռուստատեսություն նայողների 28 տոկոսը Եվրամիության կողմնակից է, 35.2 տոկոսը՝ ԵԱՏՄ, ռադիոյի պարագայում հավասարաչափ է բաշխված՝ 23-ական տոկոս: Նրանք, ովքեր տպագիր մամուլ են կարդում, նրանց 50 տոկոսը Եվրամիության կողմնակից է, իսկ ԵԱՏՄ կողմնակիցներ տպագիր մամուլի ընթերցողների շարքում չկան: Ինտերնետային մամուլի ընթերցողի 37.5 տոկոսը ԵՄ կողմնակից է, 22.8 տոկոսը՝ ԵԱՏՄ-ի»,- հավելեց Սարգսյանը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
368 reads | 28.09.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com