ՌՈՒԲԵՆ ԳևՈՐԳՅԱՆՑԸ ԵՐԿԻՆՔ ԲԱՐՁՐԱՑԱՎ ՖԻԼՄ ՆԿԱՐԵԼՈՒ. ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ
‘(…)Ամեն խելքը գլխին հայ` նույն մասնագիտությունն ունեցող, խելքը գլխին թուրքի հետ փոխհարաբերություններ պետք է ունենա, ուրիշ ճանապարհ չկա…’


 

1980 թ-ի Թուրքիայի զինվորական հեղաշրջման պատճառով, քանի որ պիտակավորվել էի, ուղղություն վերցրի դեպի Ֆրանսիայի մայրաքաղաք` “լույսերի քաղաք”  Փարիզ …

Էհ, ասում են խնձորը երբ հասունանում և ծառից ընկնում է, ծառից շատ հեռու չի ընկնում: Մենք էլ այդ ժամանակ էությամբ. Հայկական սփյուռքի “Կոմսոմոլ երիտասարդություն” անվամբ հանդես չեկող, բայց այդպիսին, Ֆրանսիայի հայ երիտասարդություն (JAF) կազմակերպությանը հարեցինք…

Սով. Հայաստանը, սփյուռքը կազմող տարբեր հասարակություններին պետության կողմից պարի, նկարչության, երաժշտության, թատրոնի,  քանդակի, ուսուցիչներ էր ուղարկում և երիտասարդներին այս ճյուղերում հնարավորություն էր ընձեռնվում ուսում ստանալու…

Մյուս կողմից  80-90 հոգանոց երգչախմբեր, ժողովրդական պարերի խմբեր, բալետի և  թատերական խմբեր էին ուղարկվում: Այսպիսով` հայկական սփյուռքն ապահովվում էր Սով Հայաստանի թթվածնով: Ֆրանսիայի հայ երիտասարդություն կազմակերպությունն (JAF) էլ այդ խմբերի թիվ մեկ գործընկերն էր:

Մի խոսքով 21 տարեկանում  ներկայացումների կազմակերպում, PR-ի կազմակերպում, ծրագրավորում, տեխնիկական նախապատրաստությունը և այլ բաներ իրականում այստեղ ենք սովորել... Այն, ինչ տվել է մեզ Ֆրանսիայի հայ երիտասարդություն կազմակերպությունը, երբեք չեմ կարող մոռանալ, երախտապարտ եմ...

Հետագայում արդեն Հայաստան գալու ճանապարհն էր բացվելու իմ առջև, երբ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզիկը/Մհեր Մկրտչյան/ թատերական մի ներկայացում բեմադրելու, Ֆրանսիայի երիտասարդներին, մշակութային դինամիզմ ապահովելու համար եկավ Ֆրանսիա:

Ռուբեն Գևորգյանցի հետ ծանոթացել էի այսպես ուղարկված մի խմբի շնորհիվ…
Ստամբուլից, կուլիսի փոշին կուլ տալով մեր գալը, արվեստի համար ինքնազոհության պատրաստակամությունը և Եվրոպայի հայերից ավելի լավ հայերեն իմանալն էր գուցե պատճառը, որ նման խմբերի այցելություններին հյուրընկալելը, ինձ էին վստահում …

Իմ ուշադրությունը գրավել էր, որ նա տարբեր կերպ էր խոսում, մտքերի քննարկումը, ոչ մեկի կարծիքից չէր վախենում ու հանգիստ էր իր էությամբ… Երիտասարդներին ստիպում էր երազել: Ասում էր ինքներդ ձեզ ստիպեք, որ երազ տեսնեք…

Երկուսս էլ զբաղված էինք մեկս մյուսին զարմացնելով…  

Ես իմ երազանքների Սովետական Միությունում պատկերացնում էի, որ բոլոր ազգային խնդիրները լուծված են, իսկ նա ինձ ասում էր, որ դա այնքան էլ այդպես չէ. դեռ մի քանի տարի առաջ Էդմոն Քյոսեյանի Մխիթար Սպարապետ ֆիլմը նկարելիս Ադրբեջանից բազում առարկություններ եկան, ստիպված էինք բազում խնդիրների հետ առնչվել: Մինչև Մոսկվա հասավ այդ հարցը, այնքան էլ պարզ չէ ամեն ինչ…

Իսկ ես նրան թուրքերի, Թուրքիայի և Թուրքիայի ձախակոմյան հայացքների տեր մարդկանց մասին, ոգևորված պատմում էի, երբեմն էլ նույնիսկ երիտասարդ լինելուս պատճառով մի փոքր ռոմանտիկ և չափազանցված էի ներկայացնում ամեն ինչ, նա էլ կլանված լսում էր այնպես, կարծես բաժակ նայողի էր լսում…

Լսիր Րաֆֆի ջան, այսքան ժամանակ է խոսում ենք, ցերեկն էլ, գիշերն էլ միասին ենք, լավ տրամաբանություն ունես, բայց չեմ հասկանում` ինչպես այսքան վստահել ձախակողմյան թուրքերին… Իհարկե այս խոսքերը 1982 թ-ին Փարիզում էին ասվում...
***
Տարիներ անցան 1987 թ-ին Երևանի Պետական մանկավարժական ինստիտուտում (հիմա համալսարան դարձավ) Մշակույթի ֆակուլտետում կինոյի և թատրոնի բաժիններում որպես ստաժյոր դասերի էի մասնակցում...

Կինոյի դասերից մեկի ժամանակ դասախոսը ներս մտավ, ես նայեցի նրան ու մտածում եմ ինքս ինձ` ինչ ծանոթ է այս մարդու դեմքը: Դասախոսը մի կողմից դաս է պատմում, մյուս կողմից էլ հայացքն իմ կողմ է շրջում: Երբ սկսեց պատմել, որ երբ Փարիզում էի.... Դեռ նախադասությունը չավարտած դասընկերներիս զարմացած հայացքների ներքո բացականչեցի Ռուբեն, նա էլ, թե` Ռաֆո դո՞ւ ես ու երկուսս էլ ոտքի ելանք:

Եթե ասեմ բառերն այնտեղ ավելորդ էին, կհասկանաք երևի... Մի քանի օր շարունակ ինստիտուտում, մեր այդ հանդիպման մասին էին խոսում...
Սկզբից իմ ընկերս էր, հետո էլ արդեն իմ վարպետը դարձավ...

Ֆրանսիայի կինոգործիչ-թատերագետ ընկերներիս հետ ծանոթացրի (Kissani  Film,  Ani & Krikor & Elizabet Hameller), բավականություն ստացա, պարտականությունս արել էի...

Իր երազները բեմադրող, ապրող, կռիվ տվող մարդ էր...

1945 թ-ի նոյեմբերի 30-ին Երևանում էր ծնվել: Հայրն էլ էր կինոգործիչ, նույնիսկ` ՀՀ-ի կինոգործիչների միության առաջին նախագահն էր: Ինքը 1964-69 թթ -ին սովորել էր և ձևավորվել Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետի Վարդան Աճեմյանի ստուդիայում: Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում էր սկսել իր աշխատանքային կյանքը:

Սկզբում` 1982 89  թթ-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում վավերագրական ֆիլմերի գեղ. ղեկավար էր: Ի վերջո 1989-ից մինչև հիմա Հայկ վավերագրական ֆիլմերիի ստուդիայում գեղարվեստական ղեկավար էր: ՀՀ-ի Գիտութ. Ազգ. Ակադեմիայում էր: 1981 թ-ին նրա “Բարի հետք” ֆիլմը Օբերհաուզենի կինոփառատոնին ստացել է Grand Prix-ն:

Հայաստանի ժողովրդական արտիստի կոչմանն արժանացած Ռուբեն Գևորգյանցը արժանացել է 26 միջազգային մրցանակի, 60 ֆիլմերի ռեժիսոր և սցենարիստ: Իր եղբայրը` ռեժիսոր Գեորգի Կևորկովը կատակով ասում էր, որ շուտով Գևորգյանց ստուդիա են ստեղծելու, քանի որ նրա երկու և Գևորգյանցի երկու որդիները. Վահեն և Ստեփանը կինոյի մեջ  և ռեժիսորներ են …
Նրա անմոռանալի ֆիլմերի շարքին են “Բարի հետքը”, “Ներշնչանք”, “Սպասում”, “Կղզիներ”, “Ռեքվիեմ”, “Փարաջանով. վերջին կոլաժ”, “Հրաշագործի աշունը”…
Գևորգյացի ֆիլմերի համար, ներշնչանքի աղբյուր են հանդիսացել, որ երկրում էլ որ լիներ, հայ մարդը, հայ մարդու կենցաղը, երազանք, զգացմունք, ընդվզում, զայրույթ, անճարություն, ծիծաղելի իրավիճակները:

1999 թ-ից 15 տարվա ընդմիջումից հետո, Երևան եկա նրան զանգահարեցի:   
Ծիծաղելով ասաց. Այ տղա, շատ երկար տևեց, արի արդեն : Հետո շարունակեց. “ Լսիր, քեզ հեռվից հետևում եմ… Ի վերջո, ինձ մի նայիր, ես էլ գիտեմ, որ այսպես անջատ-անջատ չի լինի, ամեն խելքը գլխին հայ` նույն մասնագիտությունն ունեցող խելքը գլխին թուրքի հետ փոխհարաբերություններ պետք է ունենա, ուրիշ ճանապարհ չկա …”

Կարծեք թեi 1981 թ-ին սկսված այդ զարմանալու գործընթացը մեր միջև կետ-ստորակետ էր ստեղծել…

Ինչպես կարող է չլինել, բազում անգամ ֆիլմ նկարող խմբեր էր ուղարկել Ստամբուլ, ինքն էր եկել, ծանոթացել և բարեկամացել էր կինոռեժիսոր Էնիս Ռըզա Սաքըզլըի հետ …

Գևորգյանցի հուղարկավորությունը տեղի ունեցավ հունիսի 25-ին ժամը 18.30-20.30-ին Երևանի կոլորիդային թաղամասերից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում…

Վերջին հրաժեշտի արարողությունն էլ հունիսի 26-ին ժամը 11.30-13.30-ին, դարձյալ նույն տեղում: Իսկ նրա աճյունն իր տեղը գտավ քաղաքային պանթեոնում...

Երկնքում ֆիլմեր ես նկարելու վարպետ, մենք էլ քեզ լսելով երազներ ենք տեսնելու...
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
449 reads | 03.07.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com