ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

“ՎԱՆՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ” ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ





 
Չափազանց երկար ընդմիջումից հետո դարձյալ բարև ենք ասում…
Մի կողմից մագիստրատուրայի ուսանողական կյանքը, մյուս կողմից 1994-2005 թթ-ին, Ռագըփ Զարաքոլուի և Ժան Կլոդ Քեբաբչյանի հետ փարիզի, Հայկական սփյուռքի մասին  հետազոտությունների կենտրոն (Centre de Recherches sur la Diapora Arménienne – CRDA-)-ի շրջանակներում մեր սկզբնավորած ժողովրդական դիվանագիտությունը շարունակելուն ուղղված մեր ջանքերը բաժանեցին մեզ մեր ընթերցողներից...

Թե՛ Թուրքիայից Հայաստան և թե՛ Հայաստանից Թուրքիա, երկու կողմանի բացվող պատուհանի դերակատարություն ենք ստանձնել... Միշտ էլ փորձել ենք այդ դերը պահպանել...

Սառը պատերազմից հետո հարաբերությունների փափկեցման ժամանակաշրջանում ԱՄՆ-Չինաստանի միջև տեղի ունեցած «Պինգ պոնգի» դիվանագիտությունը այնպես, ինչպես պատմության մեջ հիշատակվում է որպես սպորտային դիվանագիտություն, այնպես էլ մենք 1994-2005 թթ-ին սկզբում մշակույթ և արվեստ, հետո լրագրությունն էինք գործիք դիտարկում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից ...  

Եվ պատահաբար ժողովրդական դիվանագիտության կածանն այսպես էինք բացել...
2005-ին երկիր (Թուրքիա) վերադառնալով, ստորագրվելիք արձանագրություններին սպասելիս մեր աշխատանքներին ոչ թե վերջակետ, այլ ստորակետ դրեցինք...

2005 -2015 -ին իրադարձությունները չեմ ներկայացնելու’ վերելք - վայրէջքները, անակնկալները կանխատեսողների, միամտությամբ հավատացողների, մի խոսքով բոլորիս համար հայտնի է...

2016-ին Հայաստան գալով առկա պայմաններին համապատասխան, այս անգամ ոչ թե Փարիզից, այլ Երևանից փորձեցինք շարունակել գործը և ուրախությամբ իմացանք, որ 2005-ին կարծես թե հեռազգացությամբ պայմանավորված մեկ ուրիշն է այդ դրոշը իր ձեռքը վերցրել և շարունակել այդ գործը...

ՀՀ-ի ԱԺ-ի նախկին պատգամավոր և Արևմտահայերի Ազգային համագումարի  մշակութային հանձնաժողովի նախագահ Արագած Ախոյանն էր դրոշակը վերցնողը...
***
Ստամբուլի հայ համայնքի առաջնորդներից, Պատրիարքի ընտրության ճգնաժամի ընթացքում փայլող աստղի պես ի հայտ եկած Կարո Գաբրիելյանից  մի առաջարկ ստացա: Առաջարկում էր Փարիզում կազմակերպել Գյունդողանների կողմից նկարահանված, պրեմիերան Բեյօղլու կինոթատրոնում տեղի ունեցած, Անկարայի կինոփառատոնում 3-րդ մրցանակային տեղ զբաղեցրած «Վանքի երեխաները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը...

Առաջարկը լավն էր, սակայն պետք էր նախ Երևանում կազմակերպել և դրա հետևանքով ի հայտ եկած քամին առագաստներին ուղղորդելով շարժվել դեպի Փարիզ... Հայաստանի քաղաքական կյանքն էլ նման նախաձեռնությունների կարիք ուներ ...

 «Վանքի երեխաները» ֆիլմի Հայաստանյան ցուցադրությանը...
Երևանի, Զվարթնոց օդանավակայանում կեսգիշերանց ժամը 02:00-ին գրկներին 5.5-ամյա իրենց տղան` Արաթ (Արարատ անվան կրճատված տարբերակը) Գյունեշը, Գյունդողան զույգը ժամանեց Հայաստան...

Երզնկացի համառ մեր քույրիկը (Նեզահաթ Գյունդողան) ավագ դպրոցն ավարտել է Կ.Պոլսում, սակայն նրան վիճակված չէր ավարտելու Թրակիայի Համալսարանի Ճարտարագիտական ֆակուլտետի Ճարտարապետության բաժինը, ուր նա ընդունվել էր: Դժվար ժամանակներ էին... Քաղաքական հայացքների պատճառով, հեշտ է ասել, վեցուկես տարի բանտերում է անցկացրել...

Բանտից դուրս գալուն պես որոշում է ինչ էլ լինի ֆիլմ նկարել: Առաջին իսկ պատահած, այսինքն` Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի կինեմատոգրաֆիայի դասերին է մասնակցում և շարունակում նաև կիսատ թողած ճարտարապետական կրթությունը: Կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության բնագավառում մագիստոսի կոչում ստանալուց հետո ապագա ամուսնու` Քյազըմ Գյունդողանի հետ սկսում է ուսումնասիրել Դերսիմի պատմությունը…

Քյազըմ Գյունդողանն էլ Դերսիմցի (Օվաջըք) համառ մեր եղբայրներից է: Նա էլ Կ.Պոլսում  հաստատվողներից է: Նա էլ իր հայացքների պատճառով 10 տարի բանտերում է անցկացրել…

Նա էլ դուրս գալուն պես ուսումնասիրություններ է սկսում կատարել, կիսում է սիրեցյալի տեսակետը. անպայման ֆիլմ պետք է նկարել…

“Եթե Մնձուրը չհոսի” (2005) և “Երկու բուռ մազ-Դերսիմի կորուսյալ աղջիկները (2010) ֆիլմերի նախապատրաստական աշխատանքներն է իրականացրել և հանդիսանում է ֆիլմի պրոդյուսերը…
“Դերսիմի կորուսյալ աղջիկները- Թերթելե Չենեքու” գրքի համահեղինակն է Նեզահաթ Գյունդողանի հետ միասին:

Անթալիայում տեղի ունեցող 50-րդ Միջազգային Ոսկե Նարինջ փառատոնում վավերագրական ֆիլմերի անվանակարգում ժուրիի հատուկ մրցանակին արժանացած “Հայ վայ ժամանակ-Դերսիմի կորուսյալ (Հայ ) (աղջիկները” (2013) վավերագրական ֆիլմի պրոդյուսերն է:

“Քահանայի թոռները-Դերսիմցի հայերը” գրքի հեղինակն է:
“Երկու բուռ մազ-Դերսիմի կորուսյալ աղջիկները” ֆիլմի մասին պատկերացում կազմելու համար կարող եք այստեղ սեղմել և դիտել` https://www.youtube.com/watch?v=ta8Qvzo4i_o     
“Հայ վայ ժամանակ” ֆիլմը դիտեք այստեղ` https://www.youtube.com/watch?v=khAK-w0_qoA    

Եթե մարդասիրությունը բույր ունենար, այս ֆիլմերից մենք կառնեինք այդ բույրը… Սրանք ֆիլմեր են, որոնցում զգացվում է այն մեծ ջանքը, որ ներդրել են հեղինակները դրանք ստեղծելու համար և հանրության իր իսկ զավակների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը այլևս երբեք չկրկնվելու ակնկալիքով դիտողների սիրտը ցավեցնելու գնով էլ լինի (բուժելու նպատակով),վեր հանող ֆիլմեր են բոլորն էլ...

Երևանի  Մոսկվա կինոթատրոնում հունիսի 7-ին ժամը 18.00-ին Անադոլու Քուլթուրի եւ Արագած Ախոյանի “Վերադարձ” հիմնադրամի միջև մշակութային դիվանագիտությունը խթանող, միջոցառումներ կազմակերպելուն միտված համագործակցության մի համաձայնագիր ստորագրվեց:

63 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում էր 1937-  38 թթ-ին կոտորածների ժամանակ մասնատված ընտանիքի անդամների, տարիներ հետո, իրար գտնելն ու նորից բարեկամանալը…

Նրանցից ոմանք քրիստոնյա են, ոմանք սուննի մահմեդական, ոմանք ալևի:
Միևնույն ընտանիքի` տարբեր կրոնների և դավանանքների պատկանող, սակայն հայ անդամներին միասին տեսնելը ցնցող էր…
Շարունակելու ենք…
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1040 reads | 26.06.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com