«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹՈՒՄ ՆՈՐ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԷԼԵՄԵՆՏՆԵՐ ԿԱՅԻՆ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում հնչեցրած ուղերձում արցախյան հիմնահարցին վերաբերող նոր էլեմենտրեր կային, որոնք կարող են դրական հետևանքներ ունենալ: Այս կարծիքին է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Մասնավորապես, այնտեղ խոսվեց ստատուս քվոյի մասին, ասվեց, որ մենք պատրաստ ենք փոխել ստատուս քվոն, բայց միայն մի պայմանով, որպեսզի ապահովվի Արցախի կարգավիճակը և լուծվի ինքնորոշման խնդիրը: Արվեց նաև մեկ կարևոր շեշտադրում. փոխզիջում՝ այո′, զիջում՝ ո′չ: Սա, ըստ երևույթին, պատասխանն էր Մամեդյարովի ամպագոռգոռ հայտարարությանը, թե «խաղաղության տարածքների դիմաց»: Դա լինելու բան չէ. այն քաղաքական բլեֆ է և ոչ մի զարգացում չպետք է ունենա»,-ասել է դեսպանը:

Արման Նավասարդյանը կարևորել է նախագահ Սարգսյանի անդրադարձը Կազանյան համաձայնագրին՝ նկատելով, որ սա միակ փաստաթուղթն է, որ այսօր մնացել է, և դրա շուրջ են տեղի ունենում բանակցային գործընթացները:

Ինչ վերաբերում է ԵԱԿՀ Մինսկի խմբի կողմից հասցեական արված հայտարարությանը, դեսպանը նշել է. «Դա շատ հետաքրքիր էր, որովհետև 25 տարվա մեջ առաջին անգամ կատարվեց: Իմ պատկերացմամբ՝ դրա պատճառն այն էր, որ ամբողջ Եվրոպան և ԵԱՀԿ-ն նեղացել էր Ադրբեջանից, որ նրանք փակեցին գրասենյակը: Դիվանագիտության մեջ նույն բանն է, ինչ մարդկային հարաբերություններում, կա նեղանալու ֆենոմենը»:

Ռուսական կողմի հնչեցրած նմանատիպ հայտարարությունն էլ Արման Նավասարդյանը համարում է զգուշացում Ադրբեջանին, որ պետք չէ անցնել «կարմիր գիծը»:

Haymedia.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
344 reads | 27.05.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com