ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳՆԵԼ ԷԻՆ ԱԹԵՇՅԱՆԻՑ»․ ԹՈՒՐՔԱԳԵՏ
«Ժամանակը ցույց տվեց, որ Աթեշյանը հեղինակություն չի վայելում ո՛չ Թուրքիայի հայ համայնքի կողմից, ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Սփյուռքում»,- այս մասին նշել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։ Ըստ թուրքագետի՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականը հենց թուրքական իշխանությունների նախաձեռնությունն էր:
«Աթեշյանը այն սակավաթիվ հոգևորականներից էր, որ վայելում էր թուրքական իշխանությունների աջակցությունը։ Սակայն, կարծում եմ, Աթեշյանը հրաժարական տվեց, քանի որ Թուրքիայի իշխանությունները ևս դրան կողմ էին»,-նշել է բանախոսը։

«Թուրքական իշխանությունները հասկացան, որ ինչքան էլ աջակցում են Աթեշյանին, դա առաջացնում է լրացուցիչ լարվածություն հայկական համայնքում, և նրանք զիջումների գնացին՝ փորձելով առաջադրել այնպիսի թեկնածուի, որը ձեռնտու կլինի թե՛հայ համայնքին, թե՛ իրենց»,- նշել է Մուշեղ Խուդավերդյանը:

Թուրքագետի խոսքով՝ Աթեշյանը չի նահանջի հոգևոր կյանքից և կշարունակի մնալ Թուրքական իշխանությունների ներկայացուցիչը:
Անդրադառնալով Պոլսո նոր պատրիարքի թեկնածու Բեքչյանին՝ թուրքագետը նշել է, որ նա վստահելի է հայ համայնքի կողմից և կարող է ընդհանուր լեզու գտնել թուրքական իշխանությունների հետ։

Դիանա Հարությունյան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
393 reads | 27.05.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com