ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՆՈՐ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ ԿՍՏԱՆԱ․ ՀՀ ՊՆ ՊԱՇՏՈՆՅԱ
«Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակը լարելու մեջ տրամաբանություն փնտրելը բարդ է։ Պատճառները կարող են լինել և՛ տրամաբանական, և՛ անտրամաբանական։ Այնուամենայնիվ, սահմանային իրավիճակը լարելով՝ Ադրբեջանը ռազմական խնդիր չի լուծում, պարզապես հոգեբանորեն ազդում է երկու երկրների հասարակությունների և միջազգային կառույցների վրա»,- այս մասին մայիսի 23-ին նշեց  ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։

Պաշտոնյան ներկայացրեց Ռուսաստանից Հայաստան սպառազինության ներկրկման վարկային համաձայնագրի մանրամասները՝ նշելով, որ 200 միլիոն դոլարի միջպետական վարկի շրջանակներում սպառազինության մատակարարումը շարունակվում է։
«Մինչև 2019 թվականը Հայաստանը զինատեսակների նոր խմբաքանակ կստանա Ռուսաստանից: Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև առկա ռազմատեխնիկանան համագործակցության շրջանակում տարբեր սպառազինության տեսակներ ու ռազմամթերք է ներկրվել և ներկրվելու Հայաստան»:

Լևոն Այվազյանը, անդրադառնալով ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևի հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ ՌԴ-ն կշարունակի պաշտպանական զինտեխնիկայի մատակարարումը Հայաստանին, Բելառուսին և Ղազախստանին՝ պայմանագրերին համապատասխան, շեշտել էր, որ խոսքն առաջին հերթին ավիացիոն տեխնիկայի մասին է՝ ուղղաթիռներ,  հակաօդային պաշտպանության համակարգեր: Լևոն Այվազյանը, անդրադառնալով այս հայտարարությանը նշեց, որ 2017-ին մատակարարումը լինելու է ինչպես 200 մլն-ի շրջանակում, այնպես էլ ըստ ընթացիկ պայմանավորվածությունների:

Լևոն Այվազյանը նշեց, որ 2017-ին մատակարարումը լինելու է ինչպես 200 մլն-ի շրջանակում, այնպես էլ ըստ ընթացիկ պայմանավորվածությունների․ «Մենք ՌԴ-ի հետ ունենք հատուկ համաձայնագրեր, որոնք մեզ թույլ են տալիս ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն իրականացնել հատուկ պայմաններով։ ՌԴ-ից կարողանում ենք դրանք ձեռք բերել ներքին գներով։ Այսինքն` նույն գները, որոնք գործում են ռուսական բանակի համար, գործում են նաև հայկական բանակի համար»,- հավելեց Այվազյանը։

Diplomat․am-ի հարցին, թե ինչպես է գնահատում Լևոն Այվազյանը 2016-ի աշնանից հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ տեղադրված տեսահսկվող սարքերի արդյունավետությունը, բանախոսը պատասխանեց․ «Հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի սահմանագծում մեծ աշխատանքներ են տարվել։ Տեսահսկող սարքերի տեղադրումը մի քանի աստիճանով բարձրացրել է մեր հնարավորությունները։ Դրանք զուտ սարքեր չեն, այլ մի մեծ համակարգ, որը հնարավորություն է տալիս հսկել սահմանի ողջ երկայնքը և թշնամու ցանկացած շարժումը։ Գնահատականը շատ բարձր է, սակայն այդ  ուղղությամբ դեռևս շատ աշխատանքներ կան կատարելու, փորձելու ենք կատարելագործել ունեցածը և ձեռք բերել նորերը»։
Դիանա Հարությունյան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
514 reads | 23.05.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com