ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿՐԿՆԵԼ 1921 ԹՎԱԿԱՆԻ ՍՑԵՆԱՐԸ»
«Ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրենց համար ընդունելի տարբերակը Արցախն իրենց ամբողջությամբ ստանալն է»,- ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը։

«Եթե հայկական կողմը զիջի նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շրջակա տարածքը, ամեն ինչ կվերջանա առաջին փուլով, ոչ մի երկրորդ փուլ չի լինի։ Ոչ ոք Արցախում չի մնա»,-նշեց բանախոսը։

Արա Պապյանը անդրադարձավ նաև Մոսկվայում ապրիլի 27-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը։ Քաղաքագետի խոսքով, ցանկացած հանդիպում տեղի կունենա Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման տրամաբանությամբ՝ զիջումների գնալու նպատակով և  ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո մենք Ռուսաստանին տվեցինք մեր ամենաուժեղ խաղաքարտը։

Բանախոսը հավելեց, որ «Ռուսաստանը այսօր շատ հասարակ խնդիր է լուծում՝ գայթակղել Ադրբեջանին ԵՏՄ-ին միանալու համար։ Դրա համար միակ տարբերակը Արցախի հարցն է։ Ռուսաստանն արդեն բացահայտ խոսում է այն մասին, որ ցանկանում է կրկնել 1921 թվականի սցենարը»,- եզրափակեց Արա Պապյանը

Դիանա Հարությունյան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
573 reads | 27.04.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com