ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 650-ԱՄՅԱԿԻՆ
Ապրիլի 25-ին Ազգային պատկերասրահում բացվեց «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է Լեհաստանում հայկական համայնքի ստեղծման 650-ամյակին:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև  Հայաստանում  Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան  Եժի Մարեկ Նովակովսկին, ով  լրագրողներին հիշեցրեց, որ  Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը Լվովում է: Այն ձևավորվել է 13-14-րդ դարերում և երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։  

Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը  նշեց, որ «Սբ․Աստվածածինը Լվովի ամենահին շինություններից է և կառուցվել է հայ վաճառականների նյութական միջոցներով 1363 թվականին։ Լվովի հայկական  տաճարը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բարեբախտաբար լավ է պահպանվել։ Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,- ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը։

Ցուցադրությունը պատրաստվել է Կրակովի Մշակույթի միջազգային կենտրոնի կողմից։ Այն իրականացվում է ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 27-ը։

Դիանա Հարությունյան



ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
703 reads | 27.04.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com