ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ՝ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ
2017թ. ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց «Իրական հեղափոխություն և գունավոր հեղաշրջում» խորագրով միջազգային խորհրդաժողովը: Ներկա էին փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից և Ֆրանսիայից։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային հարցեր, փորձագետները փոխանակվեցին կարծիքներով։

Բացման խոսքում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը նշեց մարդկության կարևորության  և  հեղափողությունների  մասին. «Մարդը ենթարկվում է մանիպուլյացիայի։ Մի քանի տասնամյակ հետո  մարդուն  կփոխարինեն մեքենաներն ու ռոբոտները, և մարդն աշխարհում այլևս անելիք  չի ունենա»։ Ըստ նրա՝ այս իրավիճակում հեղափոխություններն  ուղղակի  օրակարգային հարց են դառնում, քանի որ ապագան առանց դրանց  գոյություն չի  ունենա.«Սակայն պետք չէ հեղափոխությունը նույնացնել «գունավոր» հեղաշրջումների հետ, որոնց ականատեսն ենք եղել հատկապես վերջին տասնամյակում»,-ավելացրեց Մանուչարյանը։

Իր ելույթի ընթացքում հեղափոխություններին անդրադարձավ նաև Իզբորգյան ակումբի անդամ, ռուս փորձագետ Սերգեյ Չերնյախովսկին։ «Հեղափոխության գաղափարի առաջացումից քիչ ժամանակ անց պարզ դարձավ, որ այն բարդ գործընթաց է: Շատերի մոտ հեղափոխությունը բերում է երազանքների տապալման, իսկ որոշ խմբերի մոտ էլ՝ քաղաքացիական ակտիվացման: Իրական հեղափոխությունները  չեն ավարտվում որևէ մեկի ցանկությամբ: Դրանք ավարտվում են միայն այն խնդիրների լուծումից հետո, որոնք ծնել էր  հեղափոխությունը: Իրական հեղափոխությունն ինտելեկտուալ է և երկիրը տանում է զարգացման, իսկ կեղծ հեղաշրջումները միայն պետության փլուզում են ենթադրում»,-նշեց փորձագետը։

Դիանա Հարությունյան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
286 reads | 21.04.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com