ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄՐԱՊՆԴԵԼ Է ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ
Ապրիլի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն։ Նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

«Նախարարները քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող բազմաթիվ հարցեր»,- ապրիլի 12-ին հայտնեց Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։

«Հայ-վրացական հարաբերությունները միայն վերջին տարիներին սկսեցին ամրապնդվել, մինչ այդ դրանք բավական թույլ էին, և Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնական այցը էլ ավելի ամրապնդեց դրանք »,-նշեց փորձագետը։

Միքայելյանի խոսքով, Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը շահավետ է նաև Վրաստանի համար, և այն ավելի մեծ օգուտ կտա հայ-վրացական հարաբերություններին։

Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով, հայ-վրացական հարաբերությունները վերջին տարիներին շոշափելի զարգացում են ապրել և առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով։

«Երկու երկրների փոխգործակցության կարևոր բաղադրիչն է տարածաշրջանում կայունության շուրջ շահագրգիռ երկխոսությունը»,-նշեց վրացագետը՝ ավելացնելով, որ վրացական կողմը նույնպես շահագռգռված է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ։

Դիանա Հարությունյան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
304 reads | 13.04.2017
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com