ՋՈՆ ՍՏԱՅՆԲԵՔԻ «ՑԱՍՄԱՆ ՈՂԿՈՒՅԶՆԵՐԸ» ՎԵՊԸ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ՀԱՅԵՐԵՆ
Մարտի 30-ին` “ԶԱՆԳԱԿ” գրատանը տեղի ունեցավ գրող, լրագրող, Նոբելյան մրցանակակիր Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը։ «Ցասման ողկույզները» վեպը գրվել է 1939-ին` կարճ ժամանակ անց արժանանալով «Ազգային գրքի» և «Պուլիցերյան» մրցանակների:

Վեպը Ագարակատեր Ջոուդների թշվառ ընտանիքի մասին է, ովքեր ստիպված են լինում լքել Օքլահոմայում գտնվող իրենց տունը տնտեսական ճգնաժամի և դժվարությունների պատճառով: Բռնելով գաղթի ճանապարհը, նրանք ուղղևորվում են Կալիֆոռնիա, որտեղ էլ հանդիպում են դաժան ընդունելության և համտեսում ցասման դառը ողկույզները։

Վեպը հայերեն թարգմանել է Արամ Արսենյանը, ով շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցավ՝ խոսելով իր՝ գրքից ստացած տպավորությունների և թարգմանչական աշխատանքների ընթացքի մասին։ Թարգմանիչը նշեց, որ թարգմանելիս բազմաթիվ նմանություններ է նկատել մեր այսօրվա իրականության և գիրքում առկա դրվագների միջև։

Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ով շնորհանդեսի վերջում կիսվեց իր տպավորություններով։ «Ինձ համար մեծ պատիվ է, որ Հայաստանում հետաքրքրվում են Ամերիկացի գրողներով և ուրախ եմ , որ Ջոն Ստայնբեքի վեպը թարգմանվել է հայերեն» - նշեց դեսպան Ռիչարդ Միլսը՝ հույս հայտնելով, որ այս նախաձեռնությունը կշարունակվի, և շատ ամերիկացի գրողների անհայտ ստեղծագործությունները կթարքմանվեն հայերեն և կհանձնվեն հայ ընթերցողի դատին։

Դիանա Հարությունյան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
279 reads | 01.04.2017
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com