ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՊԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
2017թ. մարտի 29-ին անցկացվեց «ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավն անվտանգության հարցերի և արտաքին քաղաքականության համատեքստում» խորագրով կլոր սեղան-քննարկում, որի կազմակերպիչն էր «Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:

Մասնակցում էին տարբեր կազմակերպություններ ներկայացնող քաղաքագետներ և փորձագետներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ» ՀԿ տնօրեն Աղավնի Կարախանյանը: Կլոր սեղան-քննարկմանը հրավիրված էր մասնակցելու ՀՀ Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:

Որպես հիմնական զեկուցողներից մեկը՝ նա հանդես եկավ «Փորձագիտական ընկերակցության ներդրումը և ինստիտուցիոնալ գործիքներն անվտանգությանն առնչվող հարցերում և արտաքին քաղաքական խնդիրներում» վերնագրով ելույթով:

Հիմնական ելույթներով հանդես եկան նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Զաքարյանը (ելույթի թեման՝ «Խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը սահմանադրական բարեփոխումների համատեքստում»), քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանը (ելույթի թեման՝ «Անվտանգության և արտաքին քաղաքական թեզերի դերը նախընտրական քարոզարշավում»), «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը (ելույթի թեման՝ «Նախընտրական քարոզարշավն անվտանգությանն հարցերի և արտաքին քաղաքականության համատեքստում»): Հարց ու պատասխանից և մասնագիտական քննարկումից հետո կլոր սեղան-քննարկումն ամփոփեց դրա վարող, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
518 reads | 31.03.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com