ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ՅՈՒՐԻ ԳՐՈՄԻԿՈ
Շիֆերսի անվան առաջանցիկ հետազոտությունների ինստիտուտի (Институт опережающих исследований имени Шифферса) տնօրեն

 

Աշխարհն այսօր գտնվում է ֆինանսական իմպերիալիզմի շարունակվող համակարգային ճգնաժամի սահմաններում, դոլարի «իդեալական փոթորկի» պայմաններում։ 2008-ին սկիզբ առած այդ ճգնաժամը չի վերացել և չի ավարտվել, ինչ էլ որ ասելու լինեն տնտեսագետները։ Ճշմարիտ չէ, թե ԱՄՆ-ը, իբր, հասկացել է, թե ինչպիսին է լինելու հաջորդ տեխնո-արդյունաբերական կարգը, և իբր ունի բոլոր հարցերի պատասխանները։ Այդ առասպելը տարածում են «քլինթոնոիդները» Ռուսաստանում։ Նույն իրենք՝ լիբերալ-տնտեսագետները։

Ամերիկյան ազգը ամենապրագմատիկն է աշխարհում։ Եթե ամերիկացիներն իրենց ձեռքում ունենային ապագայի ոսկե բանալին, նրանք իշխանությունը, ցանկացած պատրվակով, Թրամփին չէին տա։ Կխոստանային կերակրել կենտրոնական նահանգների՝ իրենց ձայնը Թրամփին տված «գավառականներին», ի տարբերություն Արևմտյան և Արևելյան ափի բնակիչների՝ տոկուն լիբերտարիստների, համասեռամոլների և ամեն տեսակ «քլինթոնոիդների»։ Թրամփն սկսում է արտադրության ամերիկյան եղանակի մեծ վերաձևումը։ Կհաջողվի դա, թե ոչ՝ այլ հարց է։ Բայց միանգամայն ակնհայտ է, որ ամերիկյան ֆինանսական էքսպանսիոնիզմին փոխարինելու է գալիս ինդուստրիալ-ենթակառուցվածքային մենակյացական (մի ինչ-որ ժամանակով) նացիոնալիզմը։ Եվ դրա առաջին քայլը ձգտումն է՝ փակվել «երանելիների» հսկայական կղզում՝ Հյուսիսային Ամերիկայում, և ստեղծել արտադրության նոր եղանակ։ Արտադրության այդ եղանակը կապված կլինի հաջորդ սերնդի աշխարհաենթակառուցվածքների ստեղծման հետ, որոնք կապահովեն աշխարհամասերի և երկրագնդի վերահսկողությունը։

ԱՄՆ-ում նման ենթակառուցվածքների ստեղծմանը զուգահեռ կստեղծվի նոր ենթակառուցվածքային լուծումների համաշխարհային շուկան։ Ենթակառուցվածքային լուծումների համաշխարհային շուկան կպահանջի նոր ֆինանսական ներդրումներ, երկարաժամկետ ներդրումներ ենթակառուցվածքում և դրանց ապահովագրման համակարգերում։ Նոր ենթակառուցվածքային լուծումներն էլ հենց վերահսկողությունն են երկրագնդի և աշխարհամասերի հանդեպ տեխնո-տնտեսական, այլ ոչ թե ռազմական միջոցներով։ Այո, սա ԱՄՆ նոր քայլն է դեպի համաշխարհային տիրապետություն։

Ամերիկացիներն անվրդով գնում են աշխատանքի բաժանման խեղաթյուրված համակարգի փլուզմանը։ Աշխատանքի բաժանման այդ խեղաթյուրված համակարգում, որը չգիտես ինչու կոչվում է համաշխարհային շուկա, ամբողջ ուժով փորձում են խցկել մեզ ռուսաստանյան «քլինթոնոիդները»։ Իհարկե, նրանք արդեն հերթական անգամ փոխակերպվում են, փոխում են իրենց մաշկը՝ «քլինթոնոիդներից» վերածվում են թրամփականների։ Իսկ ամերիկացիներն անվրդով քանդում են շղթաների ամբողջ համակարգը։ Չինաստանի հետ կոնֆլիկտում անխնա կոչնչացվեն սպառողական ցանցերը, կոմպլեկտավարող մասեր մատակարարողների ցանցերը։ Ամերիկացիներն իրենք պետք է մասնակցեն արտադրության ամբողջ ցիկլին։ Դա կհանգեցնի տեղեկատվա-գիտելիքային ցանցերի փլուզմանը։ Ճապոնիայից և Հարավային Կորեայից բերվող գիտատար բաղադրիչների ամբողջական խմբերի արտադրության համար նրանք ստիպված կլինեն իրենք ստեղծել արտադրանքի մի ամբողջ շարք տեսականիներ։ Դրա համար հարկ կլինի զարգացնել կիրառական գիտելիքի հսկայական ոլորտներ։ Դա կհանգեցնի հիմնարար և կիրառական գիտության կտրուկ առաջընթացի և զարգացման Չինաստանում։ Դրանից հետո, հնարավոր է, տեղից կշարժվի նաև հիմնարար գիտությունը Ռուսաստանում, քանի որ օվկիանոսի այն կողմից հակասական տեղեկություններ կստացվեն այն մասին, թե սկսվում է ֆիզիկական սկզբունքների և էֆեկտների տրանսֆորմացիա։ Կտրուկ կբարձրանա խորհրդային գիտության պահոցների փակ ինֆորմացիայի պահանջարկը։

Կսկսվի անցում էներգետիկայի նոր սկզբունքներին՝ ջրածնային էներգետիկային։ Թրամփի հայտարարած թերթաքարային նավթի, թերթաքարային գազի, նավթի դժվարհասանելի շերտերից արդյունահանման կտրուկ ավելացումը ինքնանպատակ չէ։ Նպատակը սինթեզ-գազին և ջրածնային էներգետիկային անցումն է։ Նավթի արժեքը լիովին կառանձնացվի ավտոմեքենաների վառելիքի արժեքից։ Վերջնականապես կավերվի և կոչնչացվի նավթադոլարը՝ ԱՄՆ և սաուդցիների այլասերված ամուսնական գործընկերությունը (ինչի մասին վաղուց երազում էր Ջերեմի Ռիվկինը)։ Այս ամենն առաջ կբերի ֆինանսական ցանցերի փլուզում և դրանց վերակազմում։

Կարճ ասած՝ աշխատանքի նոր բաժանման իբր կարգավորված այլասերված աշխարհը կփլուզվի ահավոր ուժով։ Լայնորեն ազդարարող համակարգային ինժեներիան կդառնա ոչ համակարգային, քանի որ այն «վերին հարկ» չունի, չունի փողի, իշխանության (թե՛ քաղաքացիական, թե՛ զինվորական) և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների վերջնափակում։

Մենք նոր պտույտով վերադառնում ենք հոբսիանականության «ահավոր աշխարհ։ Բազմաբևեռ, ոչ թե մեկ ինտեգրացիոն ամբողջի մեջ ընդգրկված աշխարհ՝ բոլորը բոլորի դեմ պատերազմով, սեփական շահամոլական խմբերի և էթնոդավանական՝ կիսաքանդ ու երկրների խաղաղ ամբողջից պոկված հանրույթների կողմից»։ Ինչպես ասում է Ռեյնհոլդ Նիբուրը «Ֆինանսական իմպերիալիզմի Ամերիկան, պարտադրելով էլեկտորալ դեմոկրատիայի և ազատությունների անհատականության արժեքները, ծնել է իշխանության ձգտող և օրինական պետականությունը ոչնչացնող թշնամական խմբերի արյունալի շիլաշփոթ»։ Այժմ Ամերիկան կամաց-կամաց դուրս է բերելու իր էլեկտրոդները մի շարք երկրների մարմիններից և հեռանալու է։ Գլոբալիզացիայի միաբևեռ աշխարհը «կփակվի»՝ ծնելով քաոսի նոր տեսակ։ Հիմա արդեն՝ «թողնված տարածքների քաոս»։

Ռուսաստանի փորձը՝ զբաղեցնել իր միաբևեռ իշխանությունը փակող Ամերիկայի տեղը, ենթադրում է, որ մեր երկիրն այնտեղ կգա ո՛չ ուժի դիրքերից կամայական լուծումների ինքնահաստատման համար։ Ռուսաստանը գալիս է՝ հաստատելով արդարության արժեքները։ Մասնավորապես, այն չի իրականացնում բազմէթնիկ, բազմադավան պետությունների մաքրում մոնոէթնիկ և մոնոդավան խմբերի՝ վերացնելով պատմականորեն ստեղծված բարիդրացիական համակեցությունը։ Բայց դրա համար Ռուսաստանը պետք է ունենա արդարության արժեքների տեսակետից դիտարկվող այդ նախագիծը։

Բայց կա նաև երկրորդ հանգամանքը։ Հրաժարվելով միաբևեռ իշխանությունից՝ Ամերիկան իր հետևից ձևավորում է «թողնված տարածքների քաոս», որտեղ դեռևս նոր աշխարհակարգ չի ստեղծվել։ Եվ թողնված տարածքների այդ քաոսն ընկնելու է Ռուսաստանի ուսերին, որը դեռևս չի առաջարկում նոր աշխարհակարգի կոնցեպտ և ի զորու չէ վերահսկողության տակ վերցնել այդ քաոսը։

«Թողնված տարածքների քաոսը» արխաիկայի քաոս է՝ դեսպաններին թիկունքից կրակելով, կանիբալիզմով, օրգանների վաճառքով, որը միգրացիայի միջոցով պաշտպանական մեմբրաններով թափանցում է ոսկե միլիարդի աշխարհ։ Ռուսաստանը միանգամից չի կարող հաղթահարել գլոբալ բասմաչությունը թողնված տարածքներում։ Այն պետք է միանգամից և՛ արդարության արժեքների հաստատողը դառնա աշխարհում, և՛ ուժեղ լինի։ Բայց միանգամից դա գրեթե անհնար է անել։ Անհրաժեշտ է երկարաժամկետ նախագիծ՝ երկրի զարգացման տեսքով, արտաքին աշխարհի վրա իրական կոնկրետ ազդեցությամբ։ Թույլ տնտեսական սերտաճումը շուկաներին ոչինչ չի տա։ Փաստորեն, փիլիսոփայական տեսանկյունից մենք գտնվում ենք այն նույն փիլիսոփայական համակարգերի շրջապատման և ինտեգրատիվ գործողության մեջ, որոնք ձևավորել էին արդիականության ծրագիրը։ Մոդեռն՝ մեծատառով։ Եվ Ռուսաստանը Մոդեռն նախագծի շարունակողն է։ Եվ Ռուսաստանի քաղաքակրթական ինքնությունը Մոդեռնի ինքնությունն է։ Մի կողմից՝ մեր առջև ծավալվում է պատերազմի հոբսյան` բոլորը բոլորի դեմ և ԱՄՆ միաբևեռ իշխանության հիման վրա համաշխարհային կառավարություն ստեղծելու անհրաժեշտության նախագիծը, ինչն էլ փորձում էին ավարտին հասցնել Քլինթոնն ու նրա խմբերը։ Մյուս կողմից՝ կա ինքնագիտակցության զարգացման և անհատական մայրուղիներով կրոնական-հոգևոր արժեքների փոխանցման դեկարտյան նախագիծը։ Երրորդ կողմից՝ կա գիտելիքների ինտեգրման և իմացության սահմանների ընդլայնման լեյբնիցյան նախագիծը, ինչպես նաև նախագծեր, որոնք իրականացվում են տարբեր երկրների կառավարությունների կողմից։ Չորրորդ կողմից՝ կա անհատի ինքնակազմակերպման, մասնավոր սեփականության ձևավորման լոքյան նախագիծը։ Եվ վերջապես, կա սպինոզյան նախագիծը՝ հայտնության կրոնի և փիլիսոփայա-ինտելեկտուալ աշխատանքի բաժանմամբ, արտադրության նոր եղանակի կոլեկտիվիստական պոռթկումով։

Սույն փիլիսոփայություններն ինքնատիպ ուժային գծեր են, որոնք թույլ են տալիս պարզել Մոդեռն նախագծի վիճակը։ Այդ ուժային գծերում ներգրված են նաև գերմանական դասական փիլիսոփայությունը, մարքսիզմն ու պոստմարքսիզմը և առանց Մոդեռնի անհնար՝ նրա գունատ ստվերային պատճենը՝ պոստմոդեռնիզմի նախագիծը։ Այս հիմնական փիլիսոփայական խմբերի ուժային գծերի նոր ինտեգրումը պետք է տեղի ունենա մարդու, նրա կյանքի նոր ձևերի և եղանակների, մարդու և մարդկության գիտակցության մակարդակի բարձրացման, ինչպես նաև արտադրության նոր, արդյունավետ եղանակներին մարդու մասնակցության մասին պատկերացման շուրջ։ Ռուսաստանը կարող է նման նախագիծ առաջարկել եվրասիական աշխարհամասի համար։ Այդ նախագծի հիմքը՝ արդիականություն հասկացությունը, շարունակվող արդիականությունն է, որը վերափոխում է հենց արդիականություն հասկացությունը։

Զարգացման ծրագրի հիմնական խնդիրն այն է, որպեսզի առաջադրի առավել սուր քաղաքակրթական և կառավարչական հիմնախնդիրներ։ Այդ հիմնախնդիրների առաջադրումը և դրանց լուծման նախագծերի կազմումը երկիրը վերածում են համաշխարհային քաղաքակրթական կենտրոնի։ Եվ միայն այդ բնույթի հիմնախնդիրներն ունեն նշանակություն և իմաստ։ Այսինքն՝ դրանք գործողության համաշխարհային հորիզոնի հիմնախնդիրներ են, այլ ոչ թե ինչ-որ տնաբույս սպեցիֆիկ ռուսական բարդություններ կամ հարցեր, որոնք նշվում են նրա համար, որպեսզի ոչ միայն չլուծվեն, այլ նաև չկշռադատվեն։ Հիմնախնդրի առաջադրումը լիովին տարբերվում է փիառից և հանրությանը հուզելու համար իրականացվող քաղտեխնոլոգիական շոուից։

Աշխարհը գլորվել է լճացման և դեգրադացիայի տասնամյակներ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և ԵՄ-ին։ Եթե այս ճգնաժամը պայթյունի ձևով չհաղթահարվի, ապա տեխնոլոգիապես հետամնաց այնպիսի երկրներ, ինչպիսին ՌԴ-ն է, ցած կսահի առհասարակ։ Տեխնոլոգիական առաջընթացի ճակատի խափանումը ոչ միայն կնվազեցնի, այլև բացարձակապես կքայքայի երրորդ-չորրորդ աշխարհի պայմանները։ Այդ տեխնոլոգիական առաջընթացը պետք է լինի ենթակառուցվածքային։ Խոսքը նոր ենթակառուցվածքների ստեղծման մասին է։

Այս տեսակետից Միացյալ Նահանգների նոր նախագահի ծրագիրը, որն ուղղված է ենթակառուցվածքային հեղափոխությանը, մի կողմից, մի փոքր շունչ քաշելու ժամանակ կտա Ռուսաստանի վրա աննախադեպ գաղափարախոսական ճնշման հարցում։ Բայց մյուս կողմից՝ դա գործողության շանս է, որը կարող է բաց թողնվել։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը կձևավորի ԱՄՆ տարածքում ենթակառուցվածքային զարգացման տեխնոլոգիաների փաթեթը, այն կձևավորի նոր ենթակառուցվածքային լուծումների համաշխարհային շուկա։ Հաջորդ սերնդի ենթակառուցվածքային տեխնոլոգիաները նշանակում են երկրագնդի տոտալ կառավարում աշխարհակլիմայական ներգործության դիապազոնով, գիտակցության մանիպուլացում։

Հիմնախնդիրները նշանակում են մշտական ելք դեպի անիմանալին, այն սահմանի անցկացում, որից այն կողմ անհայտությունն է։ Հիմնախնդիրների լուծումը նոր գիտելիքի ձեռքբերումն է, որը չունի մեկ ուրիշը։ Ենթակառուցվածքային լուծումների դեպքում դա գիտելիքն է երկրագնդի վրա և տիեզերքում կյանքի նոր ձևերի մասին, գիտելիքն է կենսապահովման նոր համակարգերի վերաբերյալ։

Շատ կարևոր է ռազմավարական վեկտորը։ Ռազմավարական վեկտորը Ռուսաստանի համար այսօր, իհարկե, պոստինդուստրիալիզմը և անգամ նեոինդուստրիալիզմը չէ, այլ նոր ենթակառուցվածքային հեղափոխությունը՝ որպես նաև նեոինդուստրիալիզմի և մասամբ՝ թվային տնտեսության պատվեր։ Եվ որ գլխավորն է՝ նոր անթրոպ հանրայնության (обществизм), առհասարակ հանրության, առանձին մասնագիտական խմբերի, անձի զարգացման նոր հանրային գաղափարախոսության պատվեր։

Անթրոպ հանրայնությունը հանրության զարգացման մեթոդաբանություն է, որի գլխավոր խնդիրը մարդու զարգացման գործընթացն է՝ անթրոպոլոգիան։ Կարելի է ասել, որ աշխարհը, մանավանդ ռուսաստանյան հանրությունը, սպասում են հենց այդ հանրային գաղափարախոսությանը։

«Ինչպե՞ս ենք ապրելու»,- հարցնում են տարբեր ցեղերի, տարբեր դավանանքների մարդիկ Երկիր մոլորակի բոլոր մասերում։ Եվ նրանց համր հարցը նորից ուղղված է Ռուսաստանին։ Մարդու ապագան ուղղակիորեն կապված է հասարակության ապագայի հետ։ Ի՞նչ իմաստ ունի, եթե ունենաս տեխնո-ենթակառուցվածքային գերիշխանություն ամբողջ մոլորակում կամ կերակրես ամբողջ աշխարհը, բայց հոգիդ կործանես,- գլխումդ լուռ ճչում է Քրիստոսը։ Ուստի, պետք է նաև աշխարհն ազատել սովից, ստեղծել ստեղծարար աշխատանքի հնարավորություն միլիարդավորների համար, և անցնել Պայծառակերպության միջով։

Հանրության հիմնական խնդիրը, որն ընկած է Զարգացման հանրության ստեղծման հիմքում, այն է, որպեսզի կտրուկ բարձրացվի ենթակառուցվածքների և արտադրությունների հզորությունը (ոչ թե արտադրանքի միավորի ինքնարժեքն իջեցնել, դա երկրորդական է)։ Բայց այդ հզորության ավելցուկը, նոր հանրային հարստությունը, և որ գլխավորն է՝ դրա կապիտալիզացիան, այնուհետև հարկավոր է ճիշտ բաշխել այն խմբերի միջև, որոնք ապահովել են այդ բեկումը, առհասարակ՝ հասարակության միջև, որի վերարտադրության համար պատասխանատու է պետությունը, կոնկրետ ինստիտուտների միջև, որոնք ապահովել են ճեղքումն իրականացնող խմբի գործողությունը։

Մեզ հարկավոր է երկրագնդի վրա արդարության հաստատման գաղափարախոսություն և ենթակառուցվածքների զարգացման բեկումնային ծրագիր։ Եվ սա ոչ թե ամբողջի երկու մասն է, այլ միասնական ամբողջական ծրագիր։

Աղբյուրը՝ http://www.noravank.am/arm/articles/detail.php/?ELEMENT_ID=15398
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
362 reads | 30.01.2017
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com