ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԹՐԱՄՓԻՆ

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Թուրքագետ, ԻՐԱՆ




Թուրքիայում թե իշխանությունները, եւ թե մամուլը ուշի ուշով հետեւում են ԱՄՆ նախագահի ընտրությունների գործընթացին:
Ընտրությունների նախօրէին Թուրքիայի կառավարության կողմ մամուլը (օրինակ “Ենի Շաֆաք”, “Ենի Աքիթ” եւ “Սաբահ” օրաթերթերը) ավելի կողմ էին Թրամփի նախագահությանը, այստեղից նաեւ որոշ չափով պարզվում է, թե իշխանավորները թերեւս կողմ էին Թրամփի նախագահությանը, բայց վերապահ էին իրենց կարծիքները դրսեւորելուց:

Նախագահական ընտրությունների արդյունքները հայտարարվելուց անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը եւ վարչապետ Բինալի Յըլդըրըմը առաջիններից էին, ովքեր շնորհավորեցին Թրամփին եւ հույս հայտնեցին, որ Թրամփի օրոք Թուրքիա-Ամերիկա հարաբերությունները կբարելավվեն: Անցյալ ամառ Թուրքիայում ձախողված զինվորական հեղաշրջումից հետո, Թուրքիա-Ամերիկա հարաբերությունները որոշ չափով մթագնեցին, Թուրքիան Ամերիկայից պահանջեց Գյուլենի հանձնումը Թուրքիային, բայց Ամերիկայի կողմից այդ հարցը ձգձգվեց:

Իսկ ինչո՞ւ են թուրքերը համակրում Թրամփին եւ ոչ Հիլարի Քլինթոնին:

Նախեւառաջ Քլինթոնի ընտրությամբ Թուրքիան տեսնում է թե Ամերիկայի քաղաքականությունը Սիրիայի եւ Միջին Արեւելքի տագնապի խնդրում շարունակւելու է նույն ձեւով: Քլինթոնը շարունակությունն է Օբամայի, Ամերիկան մինչ այժմ Սիրիայում ԴԱԷՇ-ի դեմ պայքարի հարցով հովանավորում է քրդական ուժերին, որը դուր չի գալիս Թուրքիային:

Հիլարի Քլինթոնը իր ընտրապայքարի ընթացքում խոշոր գումարներ է ստացել Գյուլենից: Գյուլենը հովանավորում է Քլինթոնին: Քլինթոնի ընտրվելով դժվար թե Ամերիկան Գյուլենին հանձներ Թուրքիային: Թուրքիան պահանջում է Գյուլենի հանձնումը, քանի որ նրան համարում են անցյալ ամառվա զինվորական հեղաշրջման գլխավոր պատճառը, մի հարց, որը Թուրքիայի իշխանավորներն ու կառավարամետ մամուլը շատ լավ կարողացել են դրսեւորել հանրային կարծիքի մոտ: Այժմ Գյուլենի հանձնումը Թուրքիային այդ երկրի հասարակության առաջնահերթ խնդիրներից է:

Մի այլ հարց, որը պատճառ է դարձել, որ թուրքերը համակրեն Թրամփին, Թրամփի դրական արտահայտություններն են նախագահ Էրդողանի նկատմամբ, Թրամփը իր ընտրարշավի ելույթներում դրական էր գնահատել Էրդողանի ջանքերը զինվորական հեղաշրջումը կանխելու հարցում, նախ Թրամփը ասել էր, որ իր համար հարց չէ, որ Թուրքիայի իշխանությունները մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների հարցով ինչ քայլերի են դիմում իրենց երկրում: Թրամփը նաեւ քննադատել էր Օբամային, թե ինչու նա անտեսում է Թուրքիայի կարեւոր դերն ու աշխարհաքաղաքական դիրքը Միջին Արեւելքում:
Այս արտահայտությունները բավական էին, որ թուրքերը սկսեն Թրամփին համակրել:
 
Ստամբուլի  Թրամփի աշտարակը

Թրամփը, որպես միլիարդատեր, գործարար եւ բիզնեսմեն, գլխավորում է բազմաթիվ ընկերություններ եւ հիմնարկներ, տնօրենն է Թրամփ կազմակերպության (Trump organization, trump.com): Թրամփն ունի տասնյակ երկնաքեր աշտարակներ թե Ամերիկայում, եւ թե Ամերիկայից դուրս, ղեկավարում է հյուրանոցներ Չիկագո, Լաս Վեգաս, Լոս Անջելես եւ Ֆլորիդա քաղաքներում, Նյու Յորքում ունի բազմաթիվ հյուրանոցներ, բիզնես եւ բնակելի աշտարակներ, զբոսաշրջության կենտրոն, Թրամփը իր անունով ունի նաեւ համալսարան:

Թրամփն ունի բազմաթիվ աշտարակներ Ամերիկայից դուրս՝ Շոտլանդիա, Կանադա, Իսրայել, Հարավային Կորեա, Ֆիլիպիններ, Պանամա, Դուբայ եւ Թուրքիա:

Թրամփի աշտարակը (Trump Tower), Ստամբուլում գտնվում է քաղաքի ամենապատկառելի շրջանում, քաղաքի կենտրոնական շրջաններից՝ Շիշլի քաղաքամասում: Աշտարակները երկու հատ են՝ մեկը՝ բնակելի (39 հարկ) եւ մյուսը՝ առեւտրական թաղամասերում (37 հարկ), բնակելի աշտարակը բաղկացած է 200 միավորից, առեւտրական աշտարակում աշխատում են 80 խանութ, մեկ կինոթատրոն եւ տասնյակ առեւտրական գրասենյակներ:

Եվրոպայի եւ Միջին Արեւելքի խոշոր ընկերությունների գրասենյակները գտնվում են “Թրամփ Թաուր”-ում:

Շենքի իրական տերն է թուրք մեծահարուստ Այդըն Դողանը, որն իր հերթին վարում է միջազգային բիզնեսներ. Դողանը այս շենքի վրա Թրամփի անունը օգտվելու արտոնութիւնը ստացել է Թրամփից, որի համար նրան վճարում է տարեկան հինգ միլիարդ դոլար: Ստամբուլի “Թրամփ Թաուր”-ի բացումը տեղի է ունեցել 2012-ին, բացման արարողությանը ներկա էր հանրապետութեան նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
4033 reads | 08.12.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com