«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ՎԱՆԴԱԼԻԶՄ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գերմանական Աախենում անհայտ անձինք ավերել են ցուցահանդեսի նմուշներ
 
Հայոց ցեղասպանության մասին ցուցադրության նմուշները Գերմանիայի Աախեն քաղաքում ենթարկվել են վանդալիզմի:  Գերմանահայկական ընկերակցությունը (Deutsch-Armenische Gesellschaft) տեղեկացնում է, որ հունվարի 29-ին անհայտ անձինք հարձակվել են միության ցուցահանդեսի նմուշների վրա՝ ավերելով դրանց որոշ օրինակներ: Խոսքը Աախեն քաղաքի Ժողովրդական ուսումնարանում ընթացող «1915-2015. հայկական ճարտարապետությունն ու Ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսի մասին է, որն ուսումնարանում անցկացվող «Հայրենիք» շարքի մի մասն է: 
 
Դեպքի կապակցությամբ Միությունը ոստիկանությունում համապատասխան հաղորդագրություն է տվել:  
 
Ընկերակցության տարածած մամուլի հաղորդագրությունում կազմակերպության նախագահ Րաֆֆի Կանթյանը ներկայացնում է, որ հիշյալ ցուցադրությունը հաջողությամբ եւ առանց միջադեպերի անցկացվել է Գերմանիայի տարբեր քաղաքներում. «Աախենի ժողովրդական ուսումնարանում տեղի ունենցած վանդալիզմը ոչ միայն Գերմանահայկական ընկերակցության, այլեւ ուսումնարանի համար էր բացառիկ»:
 
Ուշագրավ է, որ հանցագործները ցուցահանդեսի հենց այն նմուշն են ավերել (նմուշը պատռել են դանակով), որտեղ պատկերած էր հարավարեւելյան Անատոլիայի Ուրֆայի հայկական եկեղեցին: Հենց այստեղ 1895 թվականի ձմռանը 3000 հայ կենդանի այրվել է, ինչի կապակցությամբ առաջին անգամ կիրառվել է հոլոքոստ եզրույթը:
 
Գերմանահայկական ընկերակցության համար դեռ ընդունելի է այն, որ Աախենում գործող երկու խմբավորումներ ցուցադրության դեմ բողոքի գրություն էին տարածել՝ ներկայացնելով պաշտոնական Թուրքիայի տեսակետն ու միությանը մեղադրելով միակողմանիության մեջ: «Սակայն անհայտ անձանց վանդալիզմը լիովին անընդունելի է. այն արջի ծառայություն է մատուցում այդ խմբավորումների նպատակներին»,-ասված է հաղորդագրությունում:   
 
Գերմանահայկական ընկերակցությունը, այսպիսով, խստորեն դատապարտում է այս արարքը՝ համոզմամբ, որ բռնությունը ոչ թե խնդիրներ է լուծում, այլ նոր խնդիրներ է ծնում:
 
Հիշեցնենք, որ դեպքին անդրադարձել է նաեւ Aachener Zeitung տեղական օրաթերթը փետրվարի 13-ի իր համարում՝ «Վանդալիզմը դեպք է Ազգային անվտանգության մարմինների համար» վերտառությամբ:
 
Մամուլի հաղորդագրություն է տարածել նաեւ Աախենի ժողովրդական ուսումնարանը:
 
Լուսանկարը՝ Գերմանահայկական ընկերակցության
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
698 reads | 18.02.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com