ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 8-ին, ժամը 17:00-ին Հայ-Ռուսական համալսարանը հրավիրում է ավագ դպրոցների աշակերտներին և նրանց ծնողներին մասնակցելու բաց դռների օրվան:
 
Բաց դռների օրվա շրջանակներում ներկաները հնարավորություն կունենան հանդիպելու համալսարանի ղեկավարության հետ և ստանալու բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները: Ձեզ կներկայացվեն հայկական և ռուսական բաժանմունքների ընդունելության նոր կանոնները, մասնագիտությունների ցանկը, զինվորական ծառայությունից տարկետում ստանալու պայմանները, աշխատանքային հեռանկարները, ինչպես նաև կստանաք այլ օգտակար տեղեկություններ համալսարանական կյանքի վերաբերյալ:

Բաց մի թողեք այս եզակի հնարավորությունը ավելին իմանալու և կատարելու ճիշտ ընտրություն:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
414 reads | 07.10.2015
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com