ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Աշխարհում տեղի են ունենում տարբեր փոփոխություններ, որոշ տարածաշրջաններում քաոտիկ վիճակ է, մոլեգնում է տեռորիզմը, և անվտանգության համար ստեղծված կազմակերպությունը պարտավոր է կանխարգելիչ միջոցներ ձեռք առնել՝ անդամ-պետությունների սահմանները պահպանելու համար, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և նշում, որ մեկ շաբաթ առաջ տաջիկա-աֆղանական սահմանին տեղի են ունեցել արագ արձագանքման խմբերի զորավարժություններ: Այսօր առավել վտանգավոր է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը սպառնում է ոչ միայն հարևան, այլև հեռավոր երկրներին:

«Վերջին տարիներին պետություններն ու միջազգային կազմակերությունները միասնական պայքար չեն մղում ահաբեկության դեմ, ինչի հետևանքով ծաղկում են այնպիսի կառույցներ, ինչպես Իսլամական պետությունը: ՀԱՊԿ-ը մտահոգված է, և մենք պետք է մեր կազմակերպության անդամ բոլոր երկրների համար ստեղծենք անվտանգ պայմաններ»,-հայտարարել է Բորդյուժան:

Նա չի շրջանցել հայ-ադրբեջանական հակամարտության թեման: ՀԱՊԿ-ը կողմ է, որ խնդիրը լուծվի միայն խաղաղ ճանապարհով, իսկ բանակցությունը կարող է լինել միայն ԵԱՀԿ Մինսկի Խմբի ֆորմատում, այլ պետությունների մասնակցությունը կվնասի գործընթացին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նուրբ թեմա է, բայց մենք գիտենք կոնկրետ սկզբունքներ, որոնք չեն խախտվում: Մենք հետևում ենք սահմանի կրակոցներին, գիտենք հայ զինվորների կորուստների մասին, բայց հակամարտող կողմերին պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է և իրավունք ունի ստանալ ՀԱՊԿ անդամ-երկրների ռազմական օժանդակությունը, եթե լինի ռազմական ագրեսիա»:

Ադրբեջանին ՀԱՊԿ-ում առայժմ չեն սպասում, բայց եթե լինի անդամագրվելու ցանկություն, հարցը կքննարկեն ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները՝ հատկապես ուշադրություն դարձնելով Հայաստանի կարծիքին: Հայաստանի պաշտպանության նախարարը Նիկոլ Բորդյուժայի համար զինվորականի իսկական և օրինակելի կերպար է, լեգենդար մարդ, որն ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքի ազատագրությանը և որը հարգանք է վայելում ամենուր: Սա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է ի միջիայլոց, հավանաբար, որպես մեսիջ Ադրբեջանի քաղաքական ու հասարակական լսարաններին:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1318 reads | 22.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com